[InterPress] Ո՞վ է Գալուստ Գյուլբենկյանը, որ The Guardian-ը նրան անվանում է աշխարհի ամենահարուստ մարդը

January 9, 2019

Համարձակ և նախաձեռնող, հարուստ նավթարդյունահանող Գալուստ Գյուլբենկյանի պատմությունը, ով կանխատեսել էր ժամանակակից աշխարհում անվերահսկելի մագնատների առաջացումը
Ժամանակակից աշխարհի մասին ի՞նչ պետք է մեզ սովորեցնի Օսմանյան կայսրությունում ծնված հայազգի նավթային մագնատը: Պարզվում է՝ բավական շատ բան՝ դատելով դարի գործարարի ու աշխարհի հարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի հետաքրքիր կենսագրությունից, ով մահացել է 1955 թվականին:
Գյուլբենկայնն ընդամենը մեկ անգամ է տեսել նավթահանքը Բաքու այցի ժամանակ: Գյուլբենկյանը Լոնդոնի թագավորական քոլեջի 19-ամյա շրջանավարտ էր, բայց շատ արագ գնահատեց նավթի կարևորությունն ու դրա միջազգային մրցունակության հնարավորությունը: Նա միավորեց Մերձավոր Արևելքում իր գերազանց շփումներն ու որպես ձեռներեց Լոնդոնում ձեռք բերած հմտությունները ու ստացավ Օսմանյան կայսրության ասիական տարածքներում հայտնաբերված ամբողջ նավթի 5 տոկոսը:
Երբ գործարքը ստորագրվեց, առաջին համաշխարհային պատերազմի նախօրեն էր և իրավիճակը ոգեշնչող չէր: Բայց նա պայքարեց տասնամյակներ շարունակ և արդեն 1950-ականներին մեկ շիլլինգ էր աշխատել յուրաքանչյուր ֆունտի համար աշխարհի ամենահարուստ մի քանի նավթային հանքավայրերից: Դա ավելացավ ու երբ նա մահացավ, ժամանակակից հաշվարկով գրեթե  5 մլրդ. ֆունտ ստերլինգ կարողություն ուներ:



Կարդացեք նաև.



Գյուլբենկյանը  բոլորի համար սիրելի անձ չէր և խնդիրներ է ունեցել նրանց հետ, ում հանդիպել է, բայց նախաձեռնողական հատկությունները նրան դարձրել էին չափազանց հետաքրքիր անձնավորություն, ում մասին պետք է կարդալ: Մի պահ նա օգտվեց երիտասարդ խորհրդային Միության կապիտալի պակասից և ստեղծեց համաշխարհային մակարդակի արվեստի գործերի հավաքածու: Բանակցային հմտությունների շնորհիվ նրան հաջողվեց Էրմիտաժից  ձեռք բերել Ռեմբրանտի մի քանի կտավ:
Գյուլբենկյանը ծնվել է 1869 թվականին, երբ հայերը փոքրամասնություն էին կազմում Ստամբուլում, բայց իշխող էին քաղաքի առևտրային հատվածում: Սակայն 1880-ականներին քաղաքը նրանց համար անհարմար է դառնում, սկսվում է ջարդերի ալիքը, որի գագաթնակետը դառնում է 1915-1917թթ. հայերի ցեղասպանությունը:

Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում