TodoX. ինչպե՞ս արդյունավետ կառավարել ժամանակը

May 28, 2019

Մենեջերներն օգնում են մեզ մնալ արդյունավետ: Պլանավորած մտքերը հիշելու փոխարեն պարզապես կարող եք գրել դրանք: Այսպիսի ծառայությունները հաճախ խառն են լինում և շփոթեցնում են, ինչը չես կարող ասել TodoX-ի մասին: 
Մենեջերի ինտերֆեյսը բաժանվում է վահանակների, որոնցից յուրաքանչյուրը կարող է լինել տարբեր ոլորտի մասին և տարբեր գույներով: Ստեղծելով վահանակը՝  կարող եք ավելացնել առաջադրանք և նշեք՝ երբ եք ուզում այն կատարել:
Էկրանի ձախ անկյունում կլինի սյունակ բոլոր առաջադրանքներով: Դրա շնորհիվ կիմանաք՝ ինչ ունեք անելու այսօր և ինչ՝ վաղը:
Հետագա առաջադրանքների մասին համակարգը կարող է փոստով հիշեցումներ ուղարկել: Եթե չեք ցանկանա, կարող եք այն անջատել կարգավորումներ բաժնում:
TodoX-ը նախատեսված է լայն  էկրան ունեցող սարքերի համար: Սմարթֆոններով այդքան էլ հարմար չէ: Հիմա ծառայությունը անվճար է, բայց հետագայում մշակողները մտադիր են անցնել բաժանորդագրության:

lifehacker




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում