Էպիկ դիմակայությանն ընդառաջ. ամեն ինչ Տոտենհեմ-Այաքս խաղի մասին

Էպիկ դիմակայությանն ընդառաջ. ամեն ինչ Տոտենհեմ-Այաքս խաղի մասին

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում սկսվում է կիսաեզրափակիչը: newmag-ն առանձնացրել է Տոտենհեմ-Այաքս դիմակայության 10 հետաքրքիր փաստ:

Երկու դիմակայություն, չորս հանդիպում, երկու ուղեգիր. Տոտենհեմ-Այաքս եւ Բարսելոնա-Լիվերպուլ: Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին:

  • Թիմերը 2 անգամ են հանդիպել իրար, 1981թ. գավաթակիրների գավաթի 1/16-րդ եզրափակիչում
  • ՉԼ խմբային փուլի առաջին 3 խաղերում Տոտենհեմը վաստակել է ընդամենը 1 միավոր
  • ՉԼ ընթացիկ խաղարկությունում Այաքսն իր ելույթն սկսել է փլեյ-օֆից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Կիևի Դինամոյին
  • Հակիմ Զիյեխի վիճակագրությունը (Այաքս). 9 խաղում՝ 47 հարված դարպասին, 19 դիպուկ հարված, 2 գոլ
  • Մինչեւ կիսաեզրափակիչը Ֆրենկի Դե Յոնգը կատարել է 712 փոխանցում. ճշգրտությունը կազմում է 90%
  • Վերջին անգամ կիսաեզրափակիչում Այաքսը խաղացել է 1997 թվականին, ընդ որում՝ պարտվել է Յուվենթուսին
  • Այաքսն ու Տոտենհեմն այս խաղարկությունում կանոններն ամենաշատ խախտած թիմերն են. Այաքսը 137 անգամ, Տոտենհեմը՝ 136
  • Դուշան Տադիչը 6 գոլով թիմի լավագույն ռմբարկուն է
  • Տոտենհեմի կազմում առաջին խաղում բացակայելու են Հարի Քեյնն ու Հյոն-Մին Սոնը: Թիմի ռմբարկուներ Քեյնը խփել է 5, Սոնը՝ 4 գնդակ:
  • Սոնը փլեյ-օֆի 4 խաղերից 3-ում գոլի հեղինակ է դարձել

Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք