Տրյուդոն ընտրություններում հաղթանակից հետո խոստացել է բարելավել կյանքի որակը

October 22, 2019

Խորհրադարանական ընտրություններում լիբերալների հաղթանակից հետո Ջասթին Տրյուդոն բեմ է բարձրանում` ինչպես բռնցքամարտիկը՝ ռինգ: Հնչում է ուրախ երաժշտություն, Թրյդույի տրամադրությունն էլ հաղթական է:
Կանադայի վարչապետը հաղթանակից հետո կանադացիներին խոստացել է բարելավել կյանքի որակը, վճռական լինել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում: Տրյուդոն շնորհակալություն է հայտնել Լիբերալ կուսակցության անդամներին, կամավորներին և բոլորին:


Կանադացիները մերժեցին պառակտումն ու բացասականը: Նրանք մերժեցին ծախսերի կրճատումն ու կոշտ խնայողությունները և քվեարկեցին առաջադիմական օրակարգի և կլիմայի փոփոխությունների նկատմամբ վճռական գործողությունների օգտին», - ասաց Կանադայի վարչապետը:



Երեխային գրկած, ընտրողների հետ հանդիպեց նաև պահպանողական կուսակցության առաջնորդ Էնդրյու Շիրը: Խորդարանական ընտրություններում հենց նա էր Լիբերալների գլխավոր մրցակիցը: Էնդրյու Շիրը հայտարարեց, որ խոսել է Թրյուդոյի հետ և շնորհավորել նրան հաղթանակի առիթով:

«Քաղաքական փորձագետները սպասում էին, որ Թրյոդոն իշխանության կմնա 8 կամ նույնիսկ 12 տարի, բայց ընտրությունների արդյունքմները ցույց են տալիս, որ այդպիսի բան տեղի չի ունենա», - ասաց Էնդրյու Շիրը:



Լիբերալներին չհաջողվեց բացարձակ մեծամասնություն ապահովել խորհրդարանում, բայց հենց Թյուդոն կկազմի նոր կառավարությունը:


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում