Թրամփը մեղավոր չէ. ԱՄՆ նախագահի կապը Ռուսաստանի հետ վերջնականապես հերքվել է

Թրամփը մեղավոր չէ. ԱՄՆ նախագահի կապը Ռուսաստանի հետ վերջնականապես հերքվել է

Սա Միացյալ Նահանգների նախագահի ընտրությանը ռուսական միջամտության մեղադրանքների գործում շրջադարձային իրադարձություն է: Թրամփի վարկանիշն աճում է:

Ամերիկյան բոլոր թերթերի գլխավոր լուրը՝ Թրամփը մեղավոր չէ: Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի քննությունն ավարտվել է: Թրամփը, կամ նրա նախընտրական շտաբից որևէ մեկը, Ռուսաստանի հետ գործարք չի կնքել:

 «Ոչ մի դավադրություն չի եղել, քննությանը ոչինչ չի խոչընդոտել, բոլորը գիտեն այդ մասին, այս ամենը մեծ սուտ էր»:

Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ

Ամերիկյան լրատվամիջոցները փորձել են հաշվել, թե քանի անգամ է Թրամփը Ռուսաստանի հետ իր կապը հերքող հայտարարություն արել: Արդեն երկու տարի, գրեթե ամեն շաբաթ Թրամփը 2 բառ էր կրկնում՝ դավադրություն և բամբասանք:


Կարդացեք նաև.


Եվ նա փաստորեն ճիշտ էր: Սա նախագահի ներքաղաքական ամենամեծ հաղթանակներից է: Չնայած դրան, հատուկ դատախազը եզրակացրել է, որ Ռուսաստանը ապատեղեկատվություն տարածելով իսկապես ազդել է նախընտրական մրցապայքարի վրա, Ռուսաստանի հետ կապված անձինք էլ առաջարկել են Թրամփին իրենց օգնությունը: Հենց այս անուղղակի մեղադրանքներն էլ դեմոկրատների վերջին հույսն են: Նրանք փորձում էին Ռուսաստանի հետ դավադրության հիման վրա սկսել Թրամփի պաշտոնանկության գործընթացը: Հիմա պահանջում են գոնե քննության ամբողջական հրապարակում:

 «Նման լուրջ գործը հրապարակելու հանրային մեծ պահանջ կա: Հանրությունը կստիպի այն ամբողջությամբ հրապարակել»:

Չաք Շումեր
սենատոր, դեմոկրատ

Բայց դա հնարավոր չէ, քանի որ որոշ փաստաթղթեր կապված են քրեական այլ գործերի հետ, և օրենքով հրապարակվել չեն կարող: Հենց սրա շուրջ էլ կընթանա քաղաքական հետագա վեճը: Քննությունը, որն ավարտվել է Թրամփի արդարացմամբ, արժեցել է 35 միլիոն դոլար: Թրամփի վարկանիշն ամրապնդվում է, նախագահի հաջորդ ընտրությունը՝ մոտենում:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք