[InterPress] Թրամփը ներկայացրեց ԱՄՆ ներգաղթի նոր քաղաքականությունը

May 21, 2019

Սպիտակ տանը ելույթ ունենալով հինգշաբթի օրը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրեց մասնագիտական որակավորման վրա հիմնված ներգաղթի ծրագիր, որը բարձրակարգ մասնագետների համար արտոնյալ վերաբերմունք կսահմանի:


Նա նշել է, որ գործող օրենքները խտրական վերաբերմունք ունեն  «հանճարների» և շնորյալների» նկատմամբ, քանի որ օրինական ներգաղթողների մեծ մասը ցածր որակավորում ունեցող մարդիկ են, որոնք ստանում են ցածր աշխատավարձ:


«Մեր ծրագիրը ներառում է անգործունակ իրավական ներգաղթի գործընթացի արդիականացում: Այն լիովին անգործունակ է», – ասել է Թրամփը` նշելով, որ նրա վարչակազմը ցանկանում է բարձրացնել սահմանների անվտանգությունը և նվազեցնել ապաստան հայցողների թիվը:


Բարեփոխումները, Թրամփն ասել է, ԱՄՆ ներգաղթի համակարգը կդարձնեն «նախանձելի» մնացած աշխարհի համար:


Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում