Վենեսուելայում բախումներ են. Washington Post-ը ուշագրավ մանրամասներ է հայտնում

May 2, 2019

Երկրի ճակատագիրը վճռում են այլ մայրաքաղաքներում: Սենսացիոն մանրամասներ է հայտնում Washington Post-ը: Պարզվում է, որ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնն ամեն ինչ անում է պատերազմ սկսելու համար:



Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնն ամեն ինչ անում է պատերազմ սկսելու համար:



Նույն օրը, ըստ Washington Post-ի, Բոլթոնի 2 օգնականները Սպիտակ տանը զինված ուժերի միացյալ շտաբի պետի տեղակալին փորձել են համոզել դիտարկել զինված ներխուժման տարբերակները: Գեներալը զայրացել է ու այնպես է հարվածել սեղանին, որ այն ճաքել է: Հաջորդ օրը Բոլթոնը մեղմել է տոնայնությունը ու արտաքին ռազմական ներխուժման ակնարկների փոխարեն նույն քայլի մեջ է մեղադրել Ռուսաստանին:



Բոլթոնը մեղմել է տոնայնությունը



Դոնալդ Թրամփն էլ բազմանշանակ հայտարարություն է արել: Նա ասել է, որ հաջորդ շաբաթ, գուցե դրանից էլ շուտ, Վենեսուելայում շատ իրադարձություններ տեղի կունենան ու չնայած մամուլի պնդմանը, որ Թրամփը ռազմական ներխուժմանը հակված չէ, նախագահը վերահաստատել է՝ Սպիտակ տունն իսկապես դիտարկում է բոլոր տարբերակները:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում