«Ռոբին Հուդները» Վիվառոյի հովանավորությամբ օգնում են կարիքավորներին. նախագիծը կմեկնարկի մարտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

February 25, 2019

Ի տարբերություն Ռուբին Հուդի՝ մերօրյա հերոսները չե՛ն թալանում հարուստներին և ավարը հանձնում աղքատներին. սիթքոմի հայտնի դերասանները բարեգործություն անելու ավելի ազնիվ և պոզիտիվ ուղղվածություն են որդեգրել:
Ֆելոն և Դելոն այցելում են Հայաստանի մարզերի և Արցախի սահմանամերձ գյուղերի անբարեկարգ դպրոցներ, մանկապարտեզներ, մշակութային օջախներ՝ փորձելով իրենց հատուկ հումորով վերհանել առկա խնդիրները և գտնել դրանց լուծումներ տալուն պատրաստ բարեգործների:
VNews.am-ի հետ զրույցում նոր նախագծի հերոսներից Վահագն Ստեփանյանը նշեց, որ իրենց գաղափարը հնարավոր չէր լինի իրականացնել առանց հովանավորների  աջակցության:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վիվառո ընկերությանը, որը հավատաց մեզ և աջակցեց որպես ինֆորմացիոն և գլխավոր հովանավոր: Ուրախ եմ, որ մենք օգնում ենք մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն և դա անում ենք լավատեսական նոտայով»,-ավելացրեց Դելոն:
Նախագիծը կմեկնարկի մարտ ամսից. առաջին սեզոնը, որը բաղկացած է 9 սերիայից, կտևի երեք ամիս: Հաղորդումը կցուցադրվի Վիվառո ընկերության նոր VNews Entertainment ժամանցային հարթակով:
Նշենք, որ նախագծի կայացմանը աջակցել են նաև «Ռոյալ Արմենիա» և  Teach For Armenia ընկերությունները:
[embed]https://youtu.be/TLLeTR7GusA[/embed]



Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում