[InterPress] Սպիտակ գինի Կարմիր մոլորակո՞ւմ. Վրացիներն ուզում են խաղող աճեցնել Մարսի վրա

[InterPress] Սպիտակ գինի Կարմիր մոլորակո՞ւմ. Վրացիներն ուզում են խաղող աճեցնել Մարսի վրա

Վրաստանն իրեն ներկայացնում է որպես աշխարհի գինու օրրան։ Հետևաբար բնական է թվում, երբ երկիրը փորձում է պարզել, թե մի օր ինչ կխմեն Մարսի վրա։

Վրաստանն իրեն ներկայացնում է որպես աշխարհի գինու օրրան։ Հետևաբար բնական է թվում, երբ երկիրը փորձում է պարզել, թե մի օր ինչ կխմեն Մարսի վրա։ Սա «IX Միլենիում» նախագծի հիմքում է, որի նպատակն է խաղողի վազեր մշակել, որոնք հնարավոր կլինի աճեցնել Կարմիր մոլորակի վրա։ Թիմը ցանկանում է նաև վրացական կնիքը դնել այնպիսի արտասովոր հետազոտության վրա, որը կապված է Մարսը բնակեցնելու հետ։

«Եթե մենք ցանկանում են մի օր ապրել Մարսի վրա, Վրաստանը պետք է նպաստի դրան։ Մեր նախնիները գինին բերեցին Երկիր մոլորակ, հիմա մենք նույնը կարող ենք անել և այն Մարս տանել»,- ասել է Վրաստանի տիեզերքի ուսումնասիրության գործակալության հիմնադիր Նիկոլոզ Դոբորջինիձեն։


Կարդացեք նաև.


Մարսին հարմար խաղողի որոնումները սկսվեցին 2016-ին, երբ Էլոն Մասկը հպարտացավ, թե իր ընկերությունը՝ Սփեյս Իքսը, կարող է առաջին առաքելությունն իրականցնել դեպի Մարս 2024-ին՝ Նասայի ամենալավատեսական հաշվարկներից էլ մեկ տասնամյակ առաջ։ Սա ոգեշնչեց վրացական թիմին՝ սկսելու տիեզերական խաղողի փնտրտուքը։ Օրինակ՝ Պերուում գիտնականները հաջողությամբ կարտոֆիլ են աճեցնում մարսանման միջավայրում։

Վրաստանում թիմը մի փորձարկում կիրականացնի՝ խաղողի տարբեր տեսակներ աճեցնելով մարսանման հողում։ Այս տարեսկզբին խումբը հույս ունի հիմնել երկրի առաջին ուղղահայաց-ֆերմերային տնտեսության լաբորատորիան։ Թբիլիսիի Բիզնես տեխնոլոգիաների համալսարանը ծրագրում է տարբեր հողեր փորձարկել մինչև լաբորատորիայում մարսյան միջավայր ստանալը։

Շարունակությունը՝  interpress.am–ում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք