[InterPress] Ինչո՞ւ պետք է ԼՂ հակամարտության դիվանագիտական կարգավորումը լինի ԱՄՆ առաջնահերթությունը

[InterPress] Ինչո՞ւ պետք է ԼՂ հակամարտության դիվանագիտական կարգավորումը լինի ԱՄՆ առաջնահերթությունը

Եթե ԼՂ հակամարտությունը կարգավորվի, դա ոչ միայն օրինակ կլինի մյուս հակամարտութունների համար, այլև քաղաքական անկայուն այս տարածաշրջանում կստեղծվեն նոր առևտրային ուղիներ:

Կասկած չկա, որ հետխորհրդային Եվրասիան բախվել է չկարգավորված տարածքային կոնֆլիկտների: Բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները, որոնք չեն անդամակցում արևմտյան կառույցների և Մոսկվայի ուղեծրում չեն, օրինակ` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Ուկրաինան, տարածքային խնդիրների ունեն իրենց հարևանների հետ կամ հենց այդ երկրներում ներքին ուժերն են անջատողական շարժում սկսել` հաճախ ստանալով Ռուսաստանի հովանավորությունը:

Այս ձգձգվող վեճերը փորձագետներն անվանում են սառեցված կոնֆլիկտներ: Կոնֆլիկտներից յուրաքանչյուրը ոչ միայն վնասում է դրա մասնակից կողմերին, այլև ինչն ավելի կարևոր է` օգտագործվում է Ռուսաստանի կողմից տարածաշրջանի քաղաքական գործիչներին մանիպուլացնելու նպատակով` Կրեմլի արտաքին քաղաքական նպատակների ուղղությամբ: Սրա վերջին օրինակը Արևելյան Ուկրաինայում շարունակվող հակամարտությունն է, որին մասնակցում են անջատողական ուժեր: Դրանք գոյատևում են Ռուսաստանի ռազմական աջակցության շնորհիվ և վերջերս հայտնվել էին թերթերի գլխագրերում, երբ ռուսական նավատորմը շրջափակել էր ուկրաինական ռազմանավերը:

Սառեցված կոնֆլիկտ եզրն օգտագործվում է, քանի որ այս հակամարտությունների մեծ մասում ամենօրյա բռնությունը նկատելի նվազել է և մեդիայի ուշադրություն չի պահանջում: Օրինակ` Հարավային Կովկասում Հայաստանն ու Ադրբեջանը ներքաշված են 20 տարուց ավելի ձգվող տարածաշրջանային հակամարտության մեջ` Լեռնային Ղարաբաղի համար: Առաջնագծում իրար վրա կրակող զինվորներն իրականում ավելի երիտասարդ են, քան կոնֆլիկտն ինքը:

Շարունակությունը՝  interpress.am–ում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք