[InterPress] Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Վիեննայից վերադարձավ դատարկ ձեռքով

April 8, 2019

Նախագահ Իլհամ Ալիևը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հանդիպումը գնահատել են նոր սկիզբ: Նախագահ Իլհամ Ալիևը նաև կարևորել է, որ հանդիպումից հետո բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ: Քանի որ երբ Փաշինյանը դարձավ վարչապետ, սկսեց խոսել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ձևաչափի, սկզբունքների փոփոխության մասին: Այս հանդիպումը շատ կարևոր էր միջազգային հանրության համար` պարզելու Հայաստանի նոր կառավարության դիրքորոշումը խաղաղ բանակցությունների ապագայի մասին:
Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում իր քաղաքականությունը հիմնեց այն թեզի վրա, որ նախորդ վարչակազմերը թուլացրել էին Հայաստանի դիրքերը, փակուղուց դուրս գալու համար առաջարկեց երկու տարբերակ: Առաջինը, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ներգրավվեն բանակցային գործընթացում` հրաժարվելով մադրիդյան սկզբունքներից, որոնք հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած դիվանագիտական բանակցությունների հիմնական մասը: Երկրորդը` ազատվել քաղաքական և տնտեսական էմբարգոներից, ինչը դիվանագիտական բանակցությունների գործընթացում Ադրբեջանի ձեռքում Հայաստանի դեմ եղած ամենակարևոր գործիքներից մեկն է:
Այդ նպատակներին հասնելու համար Վիեննայի հանդիպումից առաջ Հայաստանի նոր վարչապետը փորձեց օգտվել երեք կարևոր այցերից: Նա առաջին անգամ այցելեց Իրան, ապա ավելի ուշ եղավ Բրյուսելում: Դրանից հետո Վրաստանի նոր նախագահը այցելեց Հայաստան: Բոլոր երեք երկրները կարևոր դեր ունեն Հայաստանի նոր արտաքին քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի հարցում դիրքորոշումների համար: Քանի որ Փաշինյանը չի կարողանում գրավել Վաշինգտոնի հետաքրքրությունը և Մոսկվայի հետ հարաբերություններն էլ բարդանում են:

Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում