Հայաստանում կանանց սպանում են գենդերային խտրականության պատճառով

Հայաստանում կանանց սպանում են գենդերային խտրականության պատճառով

Հայաստանում կանանց 2/3-ը կյանքում գոնե մեկ անգամ ֆիզիկական բռնության են ենթարկվել զուգընկերոջ կողմից:

Կնասպանության հիմնական պատճառը գենդերային խտրականությունն է՝ տղամարդու ուժի և իշխանության դրսևորմամբ: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հրապարակել է «Կնասպանությունը հայաստանում» 2016-17 թվականների զեկույցը: Ուսումնասիրել են 120 կանանց սպանությունները և առանձնացրել 12-ը, որոնք գենդերային խտրականության զոհ են դարձել:

«Հայրիշխանական համակարգի կողմից, որպես պատճառ կնասպանության, շատ հաճախ մեկնաբանվում է, որ դե այդ մարդը հավասարակշիռ վիճակում չէր: Սա մի հայեցակարգ է, որը հաճախ առաջ է տարվում դատական համակարգի կողմից», – ասում է սոցիալական քաղաքականության մասնագետ Աննա Հովհաննիսյանը:

Հավանականությունը մեծ է, որ ընտանեկան բռնության ենթարկված կանայք կարող են սպանվել կամ ինքնասպանություն գործել: Լռեցված ձայներ զեկույցում ներկայացված են 2016-17 թվականների կնասպանության գործերով մահվան պատճառները:


Կարդացեք նաև.


«Հասարակություններում կան գենդերային կարծրատիպեր: Կնոջը վերագրում են դերեր և պարտականություններ, եթե կինը չի կարողանում դրանք իրականացնել, դրանք հիմք են հանդիսանում նրան կյանքի և մարմնի վրա իշխանություն կիրառելու համար», – ասում է սոցիալական քաղաքականության մասնագետ Աննա Հովհաննիսյանը:

Գենդերային կարծրատիպերն են տղամարդուն մղում բռնանալ կնոջ վրա: Ընտանեկան բռնությունն ու կնասպանությունը կանխարգելելու համար զեկույցի հեղինակները առաջարկում են վավերացնել եվրոպայի խորհրդի Ստամբուլի կոնվենցիան:

Ընտանեկան բռնության դեպքերը համակարգելու և ավելի ճշգրիտ վիճակագրություն կազմելու համար ստեղծվել է տվյալների առցանց հարթակ՝ rru.swv.am: Կայքում կա ինֆորմացիա, թե կինն ինչ պետք է անի, երբ նրան ճնշում են: Առաջին քայլը՝ ոստիկանություն զանգն է:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք