Աշխատանքից ազատվելու իդեալական տարբերակը. ինչպե՞ս լքել ընկերությունը, որպեսզի բոլորը գոհ մնան

March 20, 2019

Սովորաբար, նոր աշխատատեղից պահանջում են նախորդ աշխատավայրից բերել երաշխավորագիր: Բայց միայն սա չէ պատճառը, որ պետք է լավ հարաբերություններ պահպանել այն ընկերությունում, որտեղ գրել եք ազատման դիմում:
Ոչ ոք պարտավոր չէ հավերժ մնալ նույն աշխատավայրում: Մասնագետն աճում է, փոխվում են հետաքրքրությունները, հավակնությունները: Այդ ժամանակ, վաղ թե ուշ, առաջանում է նոր աշխատատեղի որոնման գաղափարը: Կան մի քանի մանրուքներ, որոնք հեռանալիս պետք է հաշվի առնել, հատկապես եթե ուզում եք հեռանալ գեղեցիկ, քաղել օգուտ այդ հեռացումից: Կառուցեք հստակ ու վստահելի հարաբերություններ ձեր ղեկավարության հետ:

Կառուցեք հստակ ու վստահելի հարաբերություններ ձեր ղեկավարության հետ:

Հենց որ ամրապնդվեք մասնագիտական դերում, վերահաստատեք ձեր մասնագիտական ունակությունները, ձեր կարիերայի, ռազմավարական հեռանկարների մասին կիսվեք ղեկավարության կամ HR ծառայության ղեկավարի: Հաճախ, աշխատակիցները ղեկավարությանը վախենում են հայտնել իրենց մասնագիտական աճի մասին: Կարծում են, որ դա կարող է վնասել իրենց: Բայց վնասը կարող է լինել հակառակ դեպքում, երբ խուսափում եք կարիերայի թեմայից, զարգացումից ու առաջխաղացումից:
Ոչ բոլոր ընկերություններում կան աշխատակիցների անհատական զարգացման ծրագրեր: Բայց մարդն ինքը կարող է նախաձեռնել խոսակցություն իր զարգացման ու մասնագիտական առաջխաղացման մասին: Միշտ պետք է նախ ուսումնասիրել ձեր աշխատավայրում առաջխաղացման հնարավորությունները: Երբ պարզվի, որ այդպիսիք չկան, կարող եք փնտրել այլ աշխատանք:  


Կարդացեք նաև.



Օգնեք ղեկավարությանը տեսնել ձեր հեռացման դրական կողմերը, պլյուսները ընկերության համար: Հնարավոր է, դուք գնում եք ընկերության հաճախորդի ընկերություն: Բիզնեսում այդպես հաճախ  է լինում, երբ աուդիտորները կամ իրավաբանները խորհրդատվական ոլորտից տեղափոխվում են իրական սեկտոր, հետո նաև օգնում են իրենց նախկին ընկերությանը նոր պայմանագրեր ստանալու գործում: Շատ ընկերությունների ղեկավարներ ունեն օրինակներ, երբ ենթակաները աշխատում են, սովորում, ամրապնդում իրենց գիտելիքները, դառնում մասնագիտորեն ինքնավստահ ու մի գեղեցիկ օր հեռանում են: Հաճախ աշխատակիցները հեռանում են  հաճախորդի, պատվիրատուի ընկերություն: Հեռանալով` նրանք հաճախ օգնում են կառուցել բիզնես հարաբերություններ նախկին ու ներկա ընկերությունների միջև, ինչը փոխադարձ օգնություն ու ուրախություն է պատճառում:

Ինչպե՞ս հեռանալ


Նախագծերը հասցրեք ավարտին, պատրաստեք ձեր հետնորդին` նրան, ով աշխատելու է ձեր փոխարեն: Չկա ավելի դաժան իրավիճակ, երբ օրինակ ընկերությունը մնում է առանց գլխավոր հաշվապահի, չավարտված տարեկան հաշվետվությամբ կամ էլ առանց փաստաբանի, երբ  դատական գործը դեռ ընթացքում է: Լավ աշխատակցի ազատումը միշտ էլ ընկերության համար ցավոտ է: Բայց եթե մասնագետն այդ հարցին մոտեցել է պատասխանատվությամբ ու հեռանկարով, նա սթրեսը նվազագույնի է հասցնում երկու կողմերի համար էլ:

forbes





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում