Զելենսկին Պորոշենկոյի դեմ. բոլորը սպասում են ուկրաինական ընտրության 2-րդ փուլին

Զելենսկին Պորոշենկոյի դեմ. բոլորը սպասում են ուկրաինական ընտրության 2-րդ փուլին

Վլադիմիր Զելենսկին շարունակում է մնալ մի ֆիգուր, քաղաքական նորահայտ գործիչ, որի մասին քիչ բան գիտենք:

Ուկրաինայի ընտրությունների առաջին փուլն ավարտվեց պոպուլիստ թեկնածու Վլադիմիր Զելենսկիի հաղթանակով, որի թռիչքը այս արշավի սենսացիան էր: Երկրորդ փուլում նրա մրցակիցը գործող նախագահ Պորոշենկոն է, որն առաջ անցավ Տիմոշենկոյից:

Զելենսկիի «նոր պոպուլիզմի» և Պորոշենկոյի կոնսերվատիզմի բախումը   մասամբ վերակենդանացնում է «երկու Ուկրաինաների» բախումը, ինչը հետղրիմյան իրականության պայմաններում ոչ մի լավ բան չի կանխորոշում: Հետևաբար փուլերի միջև ընկած ժամանակահատվածում անխուսափելի կլինեն բանակցությունները:

ԶԵԼԵՆՍԿՈՒ ԴԻԼԵՄԱՆ

Ի հեճուկս հոռետեսների, Զելենսկին իր հաջողության առաջին փուլում համախմբեց իր ընտրողներին, որոնք հիմնականում երիտասարդներ են և կազմում են քաղաքային բնակչության ապաքաղաքական շերտը: Նախընտրական շրջանում արված հետազոտության տվյալով, Զելենսկիի ընտրողների 40 տոկոսը 18-29 տարեկան է, կեսից ավելին՝ երկրի հարավ-արևմտյան քաղաքներում է ապրում:

Ընտրությունները ցույց տվեցին նաև արևելյան շրջանների ընտրողների ակտիվությունը, որտեղ Զելենսկու դիրքն ավելի թույլ է:


Կարդացեք նաև.


Էյֆորիայի մեջ գտնվող Զելենսկուն վիճակված է հայտնվել նաև իրական ուկրաինական քաղաքականության աշխարհում՝ «քաղաքական առևտրականների հետ»:  Քարոզարշավի ժամանակ նա ամրապնդվեց ռուսախոս հատվածում՝ հարավ-արևմուտքում, Դոնբասից բացի: Երկրորդ փուլում նա կարող է հույսը դնել Տիմոշենկոյի կողմնակիցների մի մասի ձայների վրա՝ կենտրոնական մասում ու մայրաքաղաքում:

Առաջին փուլում լավ արդյունքը նրան թույլ է տալիս մերժել առաջարկվող բոլոր մեզալյանսները: Այսուհանդերձ, նրա կերպարը շարունակում է մնալ վակուումի մեջ: Նա մի քաղաքական գործիչ է, որի թիմի մասին քիչ բան է հայտնի: Մինչև երկրորդ փուլն ընկած ժամանակահատվածում նրա վրա հսկայական ճնշում կգործադրվի՝ Տիմոշենկոյի դաշինքին միանալու կամ ընտրությունները Պորոշենկոյին հանձնելու նպատակով:

Գաղտնի համաձայնությունը, սակայն, կդառնա Զելենսկու քաղաքական մահը և առհասարակ կփլուզի նրա քաղաքական կարիերան: Եվ նա հրաշալի գիտակցում է սա: Նրա արսենալում «ողջ»  մնալու այնքան էլ շատ միջոց չկա:

meduza


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք