Սկանդալային հայր, բայց լավ գործակալ. ո՞վ է Նեյմար Սանթոսը և ինչպես իր երեխային դարձրեց թոփ աստղ

Սկանդալային հայր, բայց լավ գործակալ. ո՞վ է Նեյմար Սանթոսը և ինչպես իր երեխային դարձրեց թոփ աստղ

Ձմեռային տրանսֆերային պատուհանի բացվելուն պես, մամուլը գրեց Պարի Սեն Ժերմենից Նեյմարի հեռանալու մասին: Իհարկե, այստեղ ոչ միայն առաջին պլան է գալիս ֆուտբոլը, նաեւ փողերը: Դրանցով ամբողջությամբ զբաղվում եւ դրանք տնօրինում է նրա հայրը:

Մամուլը նույնպես թիրախավորել է Նեյմար Սանթոսին, որը ֆուտբոլիստի գործակալն է, սակայն անցած գիշեր Նեյմարը լուսանկար հրապարակեց՝ այդպես լրագրողներին եւ ֆուտբոլային հանրությանն ակնարկելով, որ վստահում է հորը:

View this post on Instagram

Father❤️

A post shared by ene10ta Érre 🇧🇷 👻 neymarjr (@neymarjr) on

-Միայն մի մարդ կա, որ մեծ ազդեցություն ունի ինձ վրա, հայրս է: Նրա ազդեցությունն ինձ վրա շատ ա վելի մեծ է, քան որևէ մեկինը կամ որևէ այլ բանինը:

Սա մեջբերում է newmag-ի հրատարակած «Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի գերաստղի անկասելի վերելքը. Նեյմար» գրքից: Այնտեղ բրազիլացի ֆուտբոլիստը պատմում է իր սկանդալային տրանսֆերների մասին, որոնք անցել են հոր ձեռքի տակով: Ինչպես Սանթոսից գնաց Բարսելոնա, Բարսելոնայից՝ Պարի Սեն Ժերմեն: Ինչպես այդ ընթացքում ստեղծեց անձնական բրենդն ու ինստագրամում դարձավ պահանջված գովազդային դեմք: Ի դեպ, 2020-ի հունվարի դրությամբ՝ գովազդային մեկ գրառման համար նա ստանում է 425 հազար ֆունտ:

Իր որդու տրանսֆերներից Սենյոր Նեյմարը 112 մլն եվրո է վաստակել 6 տարում:

  • 2011թ. – 10մլն եվրո (Բարսայի հետ նախնական համաձայնություն»
  • 2013թ. – 40մլն եվրո (Բարսայի հետ պայմանագրի կնքում)
  • 2016թ. – 26մլն եվրո (Բարսայի հետ պայմանագրի երկարաձգում)
  • 2017թ. – 36մլն եվրո (Պարի Սեն Ժերմենի հետ պայմանագրի կնքում)

Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում


 

Գրել կարծիք