Ինչո՞վ է զբաղվում Յուրի Ջորկաեֆը կարիերան ավարտելուց 14 տարի հետո (լուսանկարներ)

Ինչո՞վ է զբաղվում Յուրի Ջորկաեֆը կարիերան ավարտելուց 14 տարի հետո (լուսանկարներ)

2006-ին ֆրանսահայ լեգենդար ֆուտբոլիստն ավարտեց կարիերան, բայց չհեռացավ ֆուտբոլից:

Իր ինքնակեսագրականում՝ «Ֆրանսիական ֆուտբոլի օձը» գրքում, Յուրի Ջորկաեֆը խոստովանել էր, որ ֆուտբոլից հեռանալն իր կյանքի ամենաբարդ որոշումն էր:

Ֆրանսիայի հավաքականի անվանի խաղացողը մինչեւ անցած տարի կոնկրետ ֆուտբոլային պաշտոն չուներ, եւ զբաղվում էր իր հիմնադրամի զարգացմամբ: Ջորկաեֆի հիմնադրամը լուծում էր փոքրիկ ֆուտբոլիստների սոցիալական խնդիրները, ծրագրեր իրականացնում: Ջորկաեֆների ընտանիքը՝ Յուրին, ավագ եղբայր Դենին, հայրը՝ Ժան Ջորկաեֆը, դա անում էին շատ արդյունավետ: Եվ դա հաշվի առնելով, 2019-ի սեպտեմբերին ՖԻՖԱ-ն Յուրի Ջորկաեֆին նշանակեց ՖԻՖԱ-ի հիմնադրամի ղեկավար:

Հիմնադրամն իրականացնում է սոցիալական ծրագրեր ամբողջ աշխարհում և օգնում է վերականգնել սպորտային ենթակառուցվածքները։ Հիմնադրամի կենտրոնակայանը Ցյուրիխում է, սակայն Ջորկաեֆի գլխավոր գործառույթը՝ օգնել համաշխարհային ֆուտբոլին: Նա հավաքում է լեգենդար աստղերին ու բարեգործական միջոցառումներ կազմակերպում: Այս նկարում նրանք հասել են Բրազիլիայի Սան Ռոմեո քաղաք:

ՖԻՖԱ-ում կարեւոր են համարում, որ Ջորկաեֆը կողքից չի հետեւում նախագծերին եւ ունենում է իր մասնակցությունը:

Մաստերկլասներն ու փորձի փոխանակումը նույնպես Ջորկաեֆի սիրելի միջոցառումներից է: Փետրվարի 5-7-ը Փարիզում նա ելույթ կունենա Global Sports week-ի շրջանակում: 


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում


 

Գրել կարծիք