Գոհար Մանուկյան

Հայկական Կարմիր խաչը կերտել է հաջողության մեկդարյա պատմություն՝ օրինակ դառնալով նոր կազմակերպությունների ու սերունդների համար:

Հեղինակի մասին

Գոհար Մանուկյանը (1984) լրագրող ու սցենարիստ է: Ավարտել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրատուրան և մագիստրատուրան։ Կարիերան սկսել է 2003 թվականին՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրում։ Աշխատել է «Բանաձև» ընկերության «Հատուկ ռեպորտաժ» ծրագրում։ 2011-2015թթ․ հեղինակել է «Արմնյուզ» հեռուստաընկերության «Մտացրիվ» հաղորդումը։ Որպես գլխավոր խմբագիր՝ աշխատել է «Ես» երիտասարդական ամսագրում, Հանրային ՀԸ «Առավոտ լուսո» ծրագրում։ «Զապել» կին գրողների միջազգային ֆորումի և Newmag հրատարակչության առցանց բովանդակության գլխավոր խմբագիրն է։ Դասավանդում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Հեղինակի առաջին գիրքն է։

Հայկական Կարմիր խաչի ընկերության անցած ուղին օրինակ է, թե ինչպես կերտել կենսագրություն, որը հանուն մարդասիրության է, որը պայքար է հանուն մարդու բարեկեցիկ կյանքի, առողջ ապրելակերպի, նրա կրթվածության, տեղեկացվածության, կյանքեր փրկելու և նորը ստեղծելու մասին։

Գոհար Մանուկյան

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արդեն 100 տարեկան է։ Գործունեություն, որի չափման միավորն անցած մեկ դարն է։ Կենսագրություն, որը միայն պայքարի, մաքառումի և հաղթանակների մասին է։ Առաքելություն, որի հիմքում մարդասիրությունն է:

Գոհար Մանուկյան