Սեպտեմբերի 9, 11։00 — 23:00 Սիրահարների այգի

FRANCOFEST 2023

Երջանիկներն ընթերցում են և սրճում. ֆրանսիական բովանդակությամբ հագեցած օր՝ նոր գրքերի շնորհանդեսներ, մինչև 40% զեղչ, քննարկումներ, երաժշտություն, հումոր, թատերական ներկայացում. այն ամենն, ինչը Ձեզ մտովի կտեղափոխի Ֆրանսիա։

-ի մասին

Սեպտեմբերի 9-ին Newmag հրատարակչությունը «Աքսել Մոնդրիանի» և «Պողոսյան հիմնադրամի» հետ առաջին անգամ կներկայացնի փառատոն՝ ֆրանսիական շնչով։ FRANCOFEST-ը տեղի կունենա «Սիրահարների այգում»՝ կեսօրից մինչև ուշ երեկո։

Փառատոնն ունի մի քանի լոկացիա՝ ռելաքս զոն, շնորհանդեսների ու ներկայացումների հարթակ, գրքի տոնավաճառ:

Newmag-ը կներկայացնի չորս նոր գիրք` չորսն էլ բացարձակ բեսթսելլեր։ Բացի այդ, այդ օրն այգում ներկայացված կլինեն ֆրանսիական հայտնի բրենդներ, կհնչի ֆրանսիական երաժշտություն, կանցկացվեն ֆրանսերենի էքսպրես դասեր, փարիզյան կյանքի մասին սթենդափ, թատերականացված ընթերցում, քննարկում-զրույց գրողների հետ, խաղարկություն, հյուրասիրություն, գալլահամերգ։

Հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ժամանակացույց

Սիրահարների այգի

11:00 - 11:40 Սիրահարների այգի Բացման արարողություն | Ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, գործընկերներ, հյուրեր
12:00 - 12։40 Սիրահարների այգի Գրքի շնորհանդես | «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին», Ժոել Դիկեր
12:40 - 13։00 Սիրահարների այգի Ֆրանսերեն հեքիաթներ փոքրիկների համար | Alliance Française d'Arménie
13:00 - 13։30 Սիրահարների այգի Համերգ | Դավ Հովհաննիսյան, սաքսոֆոն
14։00 - 14։40 Սիրահարների այգի Գրքի շնորհանդես | «Երջանիկները ընթերցում են և սրճում», Անյես Մարտեն-Լյուգան
15։20 - 16։00 Սիրահարների այգի Ֆրանսերեն սկսնակների համար | Alliance Française d'Arménie
16։00 - 16։40 Սիրահարների այգի Գրքի շնորհանդես | «Կապույտ Մորուքը», Ամելի Նոտոմբ
16:40 - 17:00 Սիրահարների այգի Թատերականացված ընթերցում «Կապույտ Մորուքը» գրքից | Կարդում են Դավիթ Հակոբյանը և Արևիկ Գևորգյանը
17:00 - 17:20 Սիրահարների այգի Համերգ | Gorgeouz Beats
17:20 - 18:00 Սիրահարների այգի Գրքի շնորհանդես | «Իմ հայ ընկերը», Անդրեյ Մակին
18:00 - 18:40 Սիրահարների այգի Տեսահոլովակի պրեմիերա | Շառլ Ազնավուր «Այս կռվի մանուկները», կատարում է Շուշան Պետրոսյանը
19:00 - 19:40 Սիրահարների այգի Ֆրանսիական բովանդակությունը 21-րդ դարում | Պանելային քննարկում
20:00 - 20:45 Սիրահարների այգի Փակման արարողություն և պարգևատրում
21:00 - 22:00 Սիրահարների այգի Գալա համերգ | Lyoka, Gorgeouz Beats

Համակազմակերպիչ

Հովանավոր

Գործընկեր