Բժշկագիտական բեսթսելլերը՝ նաև հայերեն

January 29, 2020 Panorama

Ամերիկացի ճանաչված մանկաբույժ, գիտնական Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն. Ինչ սպառնալի հետևանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» գրքի հայերեն տարբերակը ներկայացվել է հանրությանը։

Գիրքը համարվում է  բժշկագիտական բեսթսելլերը, Փոլ Օֆիթը գիրքը գրել է դետեկտիվ ժանրին բնորոշ դինամիկայով: Այն թարգմանվել է ավելի քան 10 լեզուներով, ճանաչվել տարվա գիրք։
Newmag-ն այս գրքի վրա աշխատել է ավելի քան երկու տարի։ Այն տպագրվել է Althealth հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

 

 

 

 

 

 

Աժ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը կարևորեց հանրամատչելի լեզվով գրված գրքի հայերեն թարգմանությունը։ «Հանրությունը պետք է հնարավորություն ունենա տեղեկացված ընտրություն կատարելու»,-ասել է նա։

Հայերեն հրատարակության նախաբանը գրել է առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը։

 

Panorama