«Խայտառակ արարք». հայերեն լույս է տեսել Թաներ Աքչամի Հայոց ցեղասպանության մասին օսմանական աղբյուրներով գիտական աշխատանքը (տեսանյութ)

April 22, 2021 Tert.am

«Խայտառակ արարք» -ը տալիս է մի շարք հարցերի պատասխաններ, թե ինչպես Թուրքիան խուսափեց մարդկության դեմ գործած ծանր հանցագործության պատասխանատվությունից, որտեղից է գալիս հայերի հանդեպ թշնամանքը և թե այն ինչ է նշանակում հայերի համար:

«Այս գիրքն իր գրապահարանում պիտի ունենա յուրաքանչյուր հայ»,- Tert.am-ի հետ զրույցում պնդել աշխատության՝ հայերեն թարգմանության խմբագիր Արմեն Ամիրխանյանը: Նրա համոզմամբ Թաներ Աքչամի «Խայտառակ արարք»-ը ներկայացնում է Հայոց ցեղասպանության ճշգրիտ պատմությունը:

Նյումեգ հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ Թաներ Աքչամի գիտական այս լուրջ գիրքը օգտակար զենք կարող է լինել նաև Հայկական հարցն ուսումնասիրող ուսանողների և ընթերցասերների համար: «Խայտառակ արարք»-ի հայերեն թարգմանության իրենց նախաձեռնությունը կարևորել է, քանի որ նրա համոզմամբ ներկայում Հայաստանը գտնվում է զրոյական կետում, որտեղ չի եղել նույնիսկ Խորհրդային միության փլուզումից հետո:

Մանրամասները՝ ռեպորտաժում։