Newmag Winter Fest-ն ու թումանյանական տոնը՝ մեկ վայրում

February 22, 2022 Aravot

Newmag Winter Fest-ը մեկնարկեց փետրվարի 19-ին, որը տեւեց շուրջ տասը ժամ՝ ժամը 11:00-ից մինչեւ երեկոյան 21:00-ն։ Փառատոնի հիմնական նպատակն էր խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր «բեսթսելլերներ»։  

Բացման խոսքով հանդես եկան հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, խմբագիր Գնել Նալբանդյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և փառատոնի հովանավորները` Team Telecom Armenia-ն, Idram.am-ը:

Բացման խոսքով հանդես եկան հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, խմբագիր Գնել Նալբանդյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և փառատոնի հովանավորները` Team Telecom Armenia-ն, Idram.am-ը:

Կարդացեք նաև Գրքի տոնին նվիրված մրցույթում աշակերտներն բարձր մասնակցայնություն են ապահովել են Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը, Newmag-ը և Team Telecom Armenia-ն հրավիրում են մասնակցելու գրքի Ձմեռային փառատոնին Ազնավուրի ծննդյան օրը միասին՝ 5-րդ գրքով ու նոր նախագծերով Newmag-ի բոլոր գրքերը փառատոնին վաճառվում էին մինչև 40 տոկոս զեղչով: Փառատոնն ուներ 3 հիմնական տեղակայում, որոնցից յուրաքանչյուրում միաժամանակ ընթանում էին տարբեր գրական միջոցառումներ։ Փառատոնի վերջում Շառլ Ազնավուրի սրտառուչ երգի նոր թարգմանությունն էր. նոր կատարող, նոր կատարում, նոր հոլովակ:

Սա լավ առիթ հանդիսացավ հայ հասարակության համար միմյանց հետ շփվելու՝ խմիչքի, գրքերի եւ որակյալ երաժշտության ներքո: Ներկաներից յուրաքանչյուրը մոտենում էր գրքերին, վերցնում, ուսումնասիրում ու սկսում քննարկել այն որեւէ մեկի հետ։ Մարդկային ջերմ շփումը, որը ստեղծվել էր գրականության ու ազնավուրյան երաժշտության շնորհիվ, միանգամայն գեղեցկացրեց գրքի թումանյանական տոնը:

Newmag Winter Fest-ին հրատարակչությունը ներկայացրեց Ազնավուրի զգացմունքային երգերից «Ով»-ը, որ կատարեց Սոֆի Մխեյանը: Խոսքի հեղինակը Սամվել Գասպարյանն է, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, իսկ նախագծի երաժշտական պրոդյուսերը՝  Մարտին Միրզոյանը: 2021-ից երաժշտական այս նախագծի մտահղացումը Արտակ Ալեքսանյանինն  է, գլխավոր հովանավորը՝ Ամունդի Ակբա ընկերությունը:

Շնորհանդեսների վերջին գիրքն էլ «Քամուց քշվածների» հատորյակներն էին։ 1936 թվականին լույս տեսավ Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպը: Ամենառոմանտիկ սիրային դրաման, ամենաէպիկական պատմավեպն ու «բեսթսելլերը» թարգմանելու համար հրատարակչությունը ներգրավեց ոլորտի գիտակներին: Գրքի թարգմանիչ Անուշ Սեդրակյանը, խմբագիր Աննա Բախշյանը, մշակութաբան Հրայր Խաչատրյանը ներկայացրեցին ամերիկացների սիրելի վեպը, որը 20-րդ դարի գլուխգործոցներից է: Գիրքը հայերեն է թարգմանվել բնագրի հրատարակումից 100 տարի անց: