Newmag-ը հրատարակել է «Թքել ենք բոլորս. հույսը չկորցնելու նուրբ արվեստը» գիրքը

February 18, 2020 Aysor.am

Newmag-ը հրատարակել է Մարկ Մենսոնի «Թքել ենք բոլորս. հույսը չկորցնելու նուրբ արվեստը» գիրքը։

Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ:

Մարկ Մենսոնին հաջողվել է գիտության, փիլիսոփայության ու սուր մտքի շնորհիվ բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այս խենթ աշխարհը: Նրա սուր հայացքները կարդալու ամբողջ ընթացքում կստիպեն ձեզ ժպտալ: Մենսոնը շարունակում է բացահայտել մարդկային երջանկության ու բարեկեցության ամենաանսպասելի ճանապարհները: Այս գիրքը գիտի, թե ուր է գնում աշխարհը և ինչպես պետք է ինքդ քո մասին հոգ տանես մինչև այնտեղ հասնելը:

Մենսոնը 3 գլխում զետեղել է գրեթե բոլոր հոգեբանական հետազոտությունները: Սա գիրք կողմնացույց է՝ ամեն րոպե փոփոխվող աշխարհում ճիշտ ճանապարհը գտնելու համար, կամ էլ գիրք ուղեցույց՝ ճիշտ ուղին, հույսը, նպատակներն ու կյանքի եռանդը կորցրած ձեր բարեկամների համար:

«Թքել ենք բոլորս» գիրքը թարգմանել են Արմքոմեդի երգիծական-քաղաքական հաղորդման հաղորդավարներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը:  Գիրքը խմբագրել է Գնել Նալբանդյանը:

Գիրքը վաճառվում է բոլոր գրախանութներում: Գինը՝ 4800 դրամ: Գիրքը վաճառվում է նաև առցանց: Պատվիրելու համար պետք է այցելել books.newmag.am կայքը:

Աղբյուր՝ aysor.am