«Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքն արդեն հասանելի է հայերեն

January 29, 2020 Mediamax

Երեւանում Քրիշտիանու Ռոնալդուի հայերեն գրքի շնորհանդեսը ՉԼ–ում «Յուվենթուսի» կազմում նրա մեկնարկի ու ստացած առաջին կարմիր քարտի նախօրեին եղավ:

Լուկա Կայոլիի «Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը հավաքել էր ֆուտբոլիստի սիրահարներին, սպորտային լրագրողներին ու պարզապես նրանով հետաքրքրվողներին:

Փառք, ճանաչում, փող, անթիվ խփված գոլեր ու ստացած մրցանակներ, անհատական ու թիմային տիտղոսներ, այս ամենի մասին մենք Ռոնալդուի կարիերայից շատ լավ ծանոթ ենք: Սակայն գրքում բացահատելու ենք մեկ այլ Քրիշտիանուին՝ իր ուժեղ կողմերով, թուլություններով, աշխատասիրությամբ, չհանձնվելու ու պայքարելու ունակությամբ:

ԱՄՆ–ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատվին իր անունը ստացած տղային ծանոթանալու ենք պատանեկության տարիներից մինչեւ հանուն «Յուվենթուսի» «Ռեալը» լքելը: Անձնական կյանքն ու երեխաների ծնունդը, մարզիչների ու թիմակիցների հետ փոխհարաբերությունները, էլի շատ կարեւոր դրվագներ են տեղ գտել սպորտային այս բեսթսելլերում:

«Ինչ հնարավոր է նվաճել ֆուտբոլում, ես արդեն նվաճել եմ, սակայն երբեք չեմ դադարի փորձել նորանոր հաղթանակներ տոնել մինչեւ թոշակի անցնելը: Ես պարզապես ասյպիսին եմ: Իմ նպատակը լավագույնը լինելն է»,- խոստովանում է Ռոնալդուն:

Գիքրն անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը, նրա համար սա սպորտային բովանդակության հետ աշխատելու առաջին փորձն է եղել:

«Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը բոլոր գրախանութներում հասանելի կլինի սեպտեմբերի 22-ից:

Mediamax.am