10 ցնցող միտք՝ Ռոբերտ Փեն Ուորենի «Արքայի ամբողջ թիկնազորը» վեպից

September 7, 2022

Պուլիցերյան մրցանակակիր Ռոբերտ Փեն Ուորենի «Արքայի ամբողջ թիկնազորը» վեպը գրաքննադատները կոչում են բացառիկ ստեղծագործություն ու գոթական ոճի դրամա: Այս գիրքը համարվում է 20-րդ դարի ամերիկյան 50 ու աշխարհի 100 լավագույն վեպերից մեկը: «Արքայի ամբողջ թիկնազորը» մարդկանց ճակատագրերի մասին է՝ ծնունդից մինչև մահ, քաղաքական կարիերայից մինչև սիրային կրքեր: Newmag-ը մոնումենալ գրական այս գործից առանձնացրել է 10 ցիտատ:

1. Մաքուր ընկալման ամեն մի ակտ սխրանք է:

2. Եթե մարդկային ցեղը ոչինչ չհիշեր, կատարելապես երջանիկ կլիներ:

3. Մարդ երբեք չի կարող փախչել նրանից, ինչից ամենից շատ է ուզում փախչել:

4. Դու շատ բան չես ստանա, եթե սպասես, որ քեզ հյուրասիրեն:

5. Ես ոչ մի պատասխանատվություն չեմ վերցրել ոչ ոքի առաջ` բացի սեփական խղճից:

                                         

6. Բախտը միշտ ժպտում է այն մարդկանց, որոնք դրա կարիքը չունեն:

7. Առողջ կասկածամտությունն ու զգոնությունը հեշտությամբ հօդս են ցնդում, երբ ձեզ ասում են այն, ինչ ուզում եք լսել:

8. Առանց ձու ջարդելու, ձվածեղ չես անի:

9. Երբ մարդ հետաքրքրվում է ինքն իրենով բոլորովին պարզ ու անմիջականորեն, ապա նրան հանճար են անվանում:

10. Մարդու առաքինությունը կարող է լինել ոչ այլ ինչ, քան նրա ցանկությունների թուլություն, իսկ հանցագործությունը ոչ այլ ինչ, քան առաքինության գործառույթ:

Կարդացեք նաև