10 հետաքրքիր փաստ Մեսսիի մասին, որ կկարդաք Լուկա Կայոլիի գրքում

February 25, 2019


  • Նա քաղցրակեր է


Լեոն սիրում է շոկոլադ ու ալֆախորես (կարամելի միջուկով ավանդական թխվածքաբլիթ, ազգային դելիկատես է)։ Փոքր տարիքում, երբ նա տեղափոխվում էր «Բարսելոնայի» ակադեմիա, Իսպանիա ուղեւորվելիս նրա ընտանիքի անդամները վերցրել էին շատ քաղցրավենիք, որ նրա պաշարը չպակասի։

  • Միակ բանը, որից վախենում էր


Փոքր տարիքում ծնողները Լեոյին վախեցնելու մեկ եղանակ են ունեցել։ Նրանք ասում էին, որ այս ինչ բանը չանելու, այս ինչ ուտեստը չուտելու դեպքում այսօր մարզումների չեն տանի. «Մա՛մ, ոչ, խնդրում եմ։ Ես ինձ իսկապես լավ կպահեմ, մի՛ անհանգստացիր, խոստանում եմ»։

  • Հիվանդություն


Մեսսիի աճի հորմոնները խանգարված էին։ Բուժման համար հարկավոր էր 3-6 տարի ամեն օր ենթամաշկային ներարկումներ անել։ Ընդհանուր բուժման ծախսը կազմում էր տարեկան մոտ 12.000 եվրո։ «Բարսելոնան» հոգաց ամեն ինչ։

  • Նա լավ չէր սովորում դպրոցում ու դժվար էր կարդում


Որքան էլ լավ չէր սովորում, նվազագույն առաջադրանքները փորձում էր հասցնել։ Դժվարանում էր կարդալ, ինչի պատճառով ուսուցիչները նրա մորը խորհուրդ են տվել տղային տանել լոգոպեդի մոտ։ Միշտ լուռ էր դասերի ժամանակ ու եթե նրան չդիմեին, ամբողջ դասաժամն այդպես էլ կնստեր նստարանին, դասասենյակի վերջում։

  • Սիրո պատմություն


Անտոնելլա Ռոկուցոն Ռոսարիոյից էր, 19 տարեկան, «Նյուելզի» երկրպագու: Նրանց սիրո պատմությունը սկսվել է շատ վաղուց, երբ Մեսսին դեռեւս այսքան հռչակ չէր վայելում։ Գրքում մանրամասն ներկայացված է զույգի սիրային պատմությունը, ամուսնությունն ու երեխաների լույս աշխարհ գալը։

  • Դեբյուտ «Բարսելոնայում»


Լեոն 16 տարեկան, 4 ամսական եւ 23 օրական էր: Ակումբի պատմության ընթացքում միայն երկու ֆուտբոլիստներ են ավելի երիտասարդ տարիքում հագել «Բարսելոնայի» մարզաշապիկը։

  • Ամենամոտ խաղընկերները


«Բարսելոնայում» նա ամենամտերիմը Սեսկ Ֆաբրեգասի հետ էր, Արգենտինայի հավաքականում՝ Խավիեր Մասկերանոյի։


Կարդացեք նաև.



 

  • Մարադոնա-Մեսսի


Դրանք կարծես ջրի երկու կաթիլ լինեն։ Գրքում առանձին անդրադարձ կա Մեսսի֊Մարադոնա հարաբերություններին, հայտնի գոլերի նամանություններին, եւ վերջապես՝ Արգենտինայում ո՞ւմ են համարում երկրի պատմության լավագույն ֆուտբոլիստ։

  • Գովազդային դեմք


MasterCard-ի գովազդում նկարահանվելուց հետո, որում նա ֆուտբոլ էր խաղում գնդակով, թենիսի գնդակով եւ նարինջով, կտրուկ բարձրացավ նրա պահանջարկը որպես գովազդային դեմք։ Նրա նկատմամբ որս սկսեցին «Նայքն» ու «Ադիդասը»։ Այժմ Մեսսին գովազդում է երկու ընկերություններին զուգահեռ։  

  • Երաժշտություն, գիրք ու ֆիլմ


Լսելը նրա հոբբին է, գրքերից ամենասիրելին՝ Աստվածաշունչը, նախընտրած ֆիլմը՝ «Երեխայի զբոսանքը»:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում