9 հայտնի լուսանկարիչ, որոնց արժե բաժանորդագրվել Ինստագրամում

November 11, 2017

1. Ալեքս Ստրոլ



  • բնություն, ճամփորդություն,

  • 1,9 միլիոն բաժանորդ։


Մադրիդում ծնված, Ամերիկայում ապրող ֆրանսիացի է և ճամփորդում է ամբողջ աշխարհով։ Նա լուսանկարում է հյուսիսային հարթավայրերը. հյուսիսային Ամերիկայի, Կանադայի, Նորվեգիայի և Իսլանդիայի լանդշաֆտները։ 
բաժանորդագրվել

2. Քեթ Իրլին



  • մարդիկ, փողոցային լուսանկարչություն, նորաձևության ինդուստրիա,

  • 1,2 միլիոն բաժանորդ։


Քեթ Իրլին ռուսական ծագմամբ լուսանկարիչ է Նյու Յորքից։ Նրա հաճախորդներն են Elle, Chanel, Louis Vuitton, Ford ընկերությունների ներկայացուցիչները։ Նրա ինստագրամում կարելի է տեսնել գեղեցիկ մարդկանց, love story ժանրով նկարներ և Նյու Յորքի լանդշաֆտը։ 
բաժանորդագրվել

3. Ջեյսոն Փեթերսոն



  • Փողոցային լուսանկարչություն,

  • 1 միլիոն բաժանորդ։


Եթե սիրում եք սև-սպիտակ լուսանկարներ, այս ամերիկացու Ինստագրամի նկարները ձեզ համար են։ Նրա նկարների մեծ մասը արված է Այֆոնով։ Ջեյսոնն իրեն լուսանկարիչ չի համարում, բայց խոստովանում է, որ լրջորեն է վերաբերում իր լուսանկարներին։ Երկար ժամանակ է ծախսում լավ կադր ստանալու համար։ 
բաժանորդագրվել

4. Քրիս Բյորկարդ



  • բնություն, ճամփորդություն,

  • 2,8 միլիոն բաժանորդ։


Էքստրեմալ լուսանկարիչ է, որին հռչակ են բերել Սերֆինգի թեմայով լուսանկարները։ Եթե չեք ցանկանում բաժանորդագրվել բոլոր լուսանկարիչներին, այլ միայն լավագույններին, ապա այս էջին բաժանորդագրվելը հրաշալի տարբերակ է։ 
բաժանորդագրվել

5. Հենես Բեկեր



  • լանդշաֆտ, ճամփորդություն,

  • 1,1 միլիոն բաժանորդ։


Must-follow էջ է նրանց համար, ովքեր սիրում են սարեր։ Հենես Բեկերի ինստագրամի էջն ամբողջությամբ այդպիսի նկարներով է լցված։ 
բաժանորդագրվել


Կարդացեք նաև․



6. Սթիվ Մաքքարին



  • փաստագրական լուսանկարչություն, մարդիկ,

  • 2,3 միլիոն բաժանորդ։


Լուսանկարիչը եղել է տասնյակ երկրներում, լուսանկարներով պատմել մարդկանց կյանքի, մշակույթի մասին։ Առաջին անգամ նա հայտնի դարձավ ամբողջ աշխարհով մեկ, երբ 1985-ին National Geographic ամսագրի շապիկին տեղադրվեց նրա լուսանկարներից մեկը՝ աֆղանստանցի մի աղջկա կերպարը։
բաժանորդագրվել

7. Լուիս Քոուլ



  • բնություն, ճամփորդություն, մարդիկ,

  • 1,5 միլիոն բաժանորդ։


Կենսուրախ բլոգեր է, որը ճամփորդում է ամբողջ աշխարհով իր ընկերների հետ, լուսանկարում է մարդկանց և բնությունը։ Հատկապես հետաքրքիր են քենիացի և սոմալցի երեխաների լուսանկարները։
բաժանորդագրվել

8. Թերոն Համֆրի



  • լանդշաֆտ, կենդանիներ, ճամփորդություն,

  • 1,2 միլիոն բաժանորդ։


Թերոնը բլոգեր է, որը ոտնատակ է տվել ամբողջ Ամերիկան իր հավատարիմ արբանյակի՝ Մեդի շան հետ։ Գեղեցիկ լուսանկարներ են բնությունը և կենդանիներին սիրող մարդկանց համար։
բաժանորդագրվել

9. Էմիլի Րիստևսկի



  • բնություն, ճամփորդություն,

  • 1,1 միլիոն բաժանորդ:


Էմիլի Րիստևսկին նույնպես ճանապարհորդ լուսանկարիչ է, բայց այս անգամ Ավստրալիայից։ Նրա լուսանկարներում լանդշաֆտներ են՝ հետաքրքիր երանգով։ Երբեմն նկարներում երևում է գլխարկով աղջիկ։ 

LIFEHACKER