5 ոգեշնչող դաս, որ սովորում ենք Միշել Օբամայի գրքից

July 8, 2020

Մեր ժամանակների ամենաոգեշնչող ու ազդեցիկ կանանցից մեկի մասին գրքից առանձնացրել ենք 5 փաստ, որոնք հաստատ ձեզ կոգևորեն: 

Մի անգամ մանկապարտեզում «գունային» թեստի ժամանակ Միշելը սխալ է պատասխանում գույներից մեկը: Միշելին այդ օրն անքուն գիշեր էր սպասվում: Նա պառկած էր տանը՝ շրջապատված իր խաղալիքներով, ու չէր կարողանում քնել. ամոթի զգացումը ծանր բեռ էր Միշելի համար: Հաջորդ օրը Միշելը մանկապարտեզի դաստիարակին խնդրում է կրկնել թեստը: Այս անգամ արդեն Միշելը ճիշտ է պատասխանում բոլոր գույները: Նա հիշում է՝ «Ինձ դուր էր գալիս՝ ինչպես էր դաստիարակը տպավորված այս փոքրիկ սևամորթ աջնակով, որը չի հուսահատվում ու կարողանում է պաշտպանել ինքն իրեն»:

 


                    

Մինչև Միշելը պատրաստվում էր ավարտել ավագ դպրոցը, նրա ղեկավար-խորհրդատուն ասում է, թե վստահ չէ, որ Միշելն ունակ չէ ընդունվել Փրինսթոնի համալսարան: Դրանից հետո նա փոխում է իր տակտիկան:  «Ես չէի կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկի կարծիքը փոխի այն ամենը, ինչ ես գիտեմ իմ մասին». գրել է Միշելը:  Միշելն ընդունելության հիանալի էսսե է գրում ու ընդունվում Փրինսթոնի համալսարան:

 

 

Իր աղջկա՝ Սաշայի ծնվելուց հետո Միշելը որոշում է միանգամից աշխատանք գտնել: Նա տեղի հիվանդանոցում գործադիր տնօրենի աշխատանքի համար հարցազրույցի է գնում իր երեք ամսական աղջկա հետ, քանի որ վերջին պահին չի կարողանում խնամող գտնել երեխայի համար: Նա գրել է. «Նա իմ կյանքի փաստն էր, ու ես ասացի՝ ահա և ես, ահա իմ աղջիկը»:
Միշելը գնացել էր աշխատանք ստանալու, բայց նրա համար դա չէր կարևորը: Ինչպես ինքն է հիշում՝ «Կարևոր չէր, թե դա ինչպես կավարտվեր, կարևորը գիտեմ, որ իմ համար ինչ-որ լավ բան եմ արել՝ բարձրաձայնելով իմ կարիքների մասին»:

 

Սպիտակ տան այգու նրա նախագիծը ոչ թե արշավ էր, այլ առաքելություն: Միշել Օբաման ամենախորհրդանշանական այգիներից մեկում սկսում է մրգեր ու բանջարեղեններ ցանել՝ որպես խորհրդանիշ՝ ավելի առողջ Ամերիկայի: «Բարաքի վարչակազմը կոնտրոնացած էր ավելի լավ առողջապահություն ունենալու վրա, ինձ համար էլ պարտեզը առողջ կյանքի ուղերձ հղելու միջոց էր: Այն հասարակ էր, բայց առողջ ու փարթամ՝ աշխատասիրության ու հավատքի խորհրդանիշ: Այն գեղեցիկ էր նաև իր հզորությամբ», – հիշում է նա: 

 

 

 

Միշելը կարծրատիպեր կոտրող կին է: 2015 թվականի հունիսի 26-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշեց, որ նույն սեռի զույգերն իրավունք ունեն ամուսնանալ բոլոր 50 նահանգներում: Այդ երեկո Միշելը Սպիտակ տան լուսամուտից դուրս նայելիս տեսնում է մարդկանց մեծ ամբոխ, որոնք եկել էին տեսնելու Հպարտության դրոշի գույներով լուսավորված Սպիտակ տունը: «Այդ պահին ես հուսահատություն զգացի», - հիշում է նա: Հետո վերցնելով իր ավագ դստերը, ու հաշվի չառնելով գաղտնի ծառայության հետ կապ հաստատելու կարգը, նա իր աղջկա հետ դուրս եկավ դեպի մարգագետին: Իրենց անձնական անկյունում մայր ու աղջիկ, ճիշտ այնպես, ինչպես մնացած մարդիկ, նայում էին աշխարհի ամենահայտնի շենքին՝ իրենց տանը, որը լուսավորվել էր հպարտության դրոշի գույներով

 

 

www.penguin.com.au