«Փոփոխությունը շատերի համար ծանր մարտահրավեր է»․ Ռեյչլ Հոլիս

May 13, 2020

Յուրաքանչյուրս ունենք կյանքի մեր ճանապարհը, և յուրաքանչյուրս ունենք տարբեր կարողություններ։ Ամեն մեկիս առողջությունը, հարաբերություններն ու նույնիսկ ֆինանսներն այլ մակարդակի վրա են, այո՛, սրանք տարբեր են յուրաքանչյուրի կյանքում։ Բայց կյանքն ավելի լավը դարձնելու համար ճիշտ «գործիքներ» ու ինֆորմացիա ձեռք բերել կարող են բոլորը։

Ես իսկապես չէի հասկանում՝ ինչպես փոփոխություններ անել ու չէի գիտակցում, որ իմ կյանքը կարող է ուրիշ լինել․ ոչ այնպիսին, ինչպիսին առաջ էր։

Ոչ ոք չի ցանկանում փոխվել ու աճել․ դա շատերի համար ծանր ու անցանկանալի մարտահրավեր է։ Թվում է՝ հազիվ հարմարվել ես ամեն ինչին ու գիտես՝ ինչ զգալ կամ ինչպես ապրել։ Օրինակ՝ հարմարվում ես նրան, որ կշեռքին կանգնելիս քո ուզած թիվը չես տեսնում, հարմարվում ես նրան, որ դեպրեսիվ ես, սթրեսային վիճակում, հարմարվում ես անհանգստության ու վախի նոպաներին։ Նույնիսկ եթե դա մեզ անհանգստացնում է ու փչացնում է մեր կյանքը, միևնույն է, շատերի համար այդպես ապրելը գերադասելի է։ Դա ավելի լավ է, քան անհայտությունը․ չգիտես, թե նոր կարգավիճակում ինչպես քեզ կզգաս ու ինչ կլինի քեզ հետ։

Ես գայթակղված էի ընթերցանությամբ, փաստավավերագրական ֆիլմերով ու տարատեսակ փոդքասթներով։ Ես փորձում էի իմաստություն ձեռք բերել այն ամենի շնորհիվ, ինչով կարողանում էի և ուզում էի զբաղվել։

Իսկ ինչպե՞ս ավելի լավ մայր լինել, ինչպե՞ս ավելի լավ կին լինել, ավելի լավ առաջնորդ ու ավելի լավ ղեկավար։ Ինչպե՞ս աճել կյանքի բոլոր ոլորտներում։ Գիտակցումը, որ դու վերահսկողության տակ ես, անբացատրելի ուժ է տալիս։ Եթե քեզ համար դժվար է, եթե պայքարում ես քո առողջության համար, եթե պայքարդ հոգեկան ու ֆիզիկական է, ուրեմն դու կարող ես փոխել ամեն ինչ։ Այո՛, դա հեշտ չի լինի․ փոփոխություններ անելը դժվար է, բայց միանգամայն հնարավոր։ Միշտ պայքարիր ավելին ունենալու համար։