Հայերեն հնչողությամբ, բայց Ֆրանսիական նրբագեղությամբ. «Տարեք ինձ» երգի տեսահոլովակի հետնաբեմը (տեսանյութ)

November 16, 2021

2021-ի հոկտեմբերին Newmag-ը ներկայացրեց Շառլ Ազնավուրի Emmenez-moi երգի հայերեն թարգմանված տարբերակը: Հայերեն այն հնչում է «Տարեք ինձ», կատարում է երգչուհի Շուշան Պետրոսյանը: Օրիգինալ երգի բառերի եւ երաժշտության հեղինակը շանսոնյեն է, թարգմանությունը կատարել է Պերճ Թյուրաբյանը: «Տարեք ինձ» տեսահոլովակի ռեժիսորը Հարութ Շատյանն է, նկարահանումները կատարել են Սևանա լճում: Պրեմիերան տեղի ունեցավ Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» գրքի շնորհանդեսի ժամանակ:

Փարիզյան տրամադրությունն ու հնչյունները սավառնում են հայկական ափերում. Ազնավուրի «Տարեք ինձ» երգի տեսահոլովակը նկարահանվել է Սևանա լճի ափին, բայց Գեղամա գեղեցկուհին կարողացել է փոխանցել փարիզյան շունչ՝ նկատում է ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը. «Շատ փարիզյան է տրամադրությունը, պոեզիան, իր պատմություններից մեկն է, որը պետք է փորձեի ներկայացնել որպես կին: Այս գործը պետք է երգես հայերեն, որովհետև Ազնավուրը նաև հայ է, բայց նաև պետք է չհեռանաս փարիզյան բույրից ու տրամադրությունից»:

Լարվածությունը պայթեց պատերազմով. Դմիտրի Տրենինը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին (տեսանյութ)

Հայերեն հնչողությամբ, բայց ֆրանսիական նրբագեղությամբ. հենց այդպես էլ Շառլ Ազնավուրի «Տարեք ինձ» երգը կատարում է  Շուշան Պետրոսյանը՝ պահպանելով ազնավուրյան հնչերանգները։ Երգչուհու խոսքով՝ երգը մեծ արվեստ է՝ իր ուրույն պատմությամբ. Ազնավուրն ամեն երգով մի պատմություն էր ներկայացնում. «Մեծագույն հաճույք  և շատ վտանգավոր ու վախենալու բան է երգել վարպետների երգերը, որովհետև եթե նույնիսկ չես անում այնպես, ինչպես ինքն է արել, պետք է գոնե անես քո ձևով՝ չհեռանալով պատմությունից»:

Լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսի հայ ընկերոջ ու հայերի հանդեպ գրողի մեծ սիրո մասին (տեսանյութ)

                                                                               

Տեսահոլովակում լիճն է, ճայերն ու լազուր հեռուները, կադրից դուրս՝ դրանց ներդաշնակությունը գեղեցիկ մատուցելու աշխատանքը: Տեսախցիկների հակառակ կողմում նկարահանող խումբն աշխատում է՝ յուրաքանչյուր շարժում ու դետալ ընդգծելով հատուկ նրբագեղությամբ:

Կարդացեք նաև