«Մենք բոլորս երազում էինք պարել ռինգում Ալիի պես». Գնել Նալբանդյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

September 13, 2019

«Ալի. Աշխարհի արքան» գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը և գրքի վերիֆիկանտ Գրիգոր Ավետիսյանը հյուրընկալվել են Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրին: Խոսելով գրքի հրատարակման մտքի մասին, Գնել Նալբանդյանն ասաց, որ գիրքը հետաքրքրություն կառաջացնի, և բացի այդ էլ, պահանջարկ կար, քանի որ Ալին համաշխարհային լեգենդ է եղել:


«Ալին լեգենդ է եղել նաև Հայաստանում: Ես փոքր երեխա էի, 60 ականներին բոլորս դուրս էինք գալիս բակ և մեկն ասում էր` «Ես Մուհամեդ Ալին եմ» մյուսն էլ` «Ես Կասիուս Կլեյն եմ»: Մենք բոլորս երազում էինք պարել ռինգում Ալիի պես: Մեր բոլորի ցանկությունն էր», - ասել է գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը:



Գնել Նալբանդյանի խոսքով` Ալիի կերպարում կա հեղափոխական բնույթ: Այն սեգրեգացիան, որ կար Միացյալ Նահանգներում, երբ սևամորթները մի ռեստորանում էին, սպիտակամորթները` մեկ այլ, ավտոբուսներն էին տարբեր: Դա հեռավոր անցյալում չէր. ընդամենը 50 տարի առաջ: Ալին դուրս եկավ այդ ծանր երևույթի դեմ: Իհարկե, միայն Ալին չէր, բայց նա այն անձնավորությունն էր, որը հռչակ էր վայելում և կարողանում էր չենթարկվել այդ ժամանակվա նորմերին և ասել` «Ես չեմ ուզում այդպես ապրել»:
Գրքի վերիֆիկանտ Գրիգոր Ավետիսյանը ծավալուն աշխատանք է տարել սպորտային տերմինաբանությունն ավելի հասկանալի դարձնելու համար:

«Սպորտը շատ նեղ զանգվածի համար ևս կարող է հետաքրքիր դառնալ: Հետևաբար, կան տերմիններ, որոնք պետք է խմբագրել կամ ճշտել, մի քանի անգամ ներկայացնել, թե որ հարվածը կամ կեցվածքն ինչ է նշանակում», - ասել է գրքի վերիֆիկանտ Գրիգոր Ավետիսյանը:





newmag-ում կարդացեք.





Գրքում կա գրեթե 200 ծանոթագրություն, և դրանք միայն բռնցքամարտիկների կամ մարզիկների մասին չեն, այլ ցանկացած այն տերմինի, որը կարող է գրքում հանդիպել ու անծանոթ լինել: Միևնույն ժամանակ գրքում կան տերմիններ, որոնք թարգանելու և ավելի բարդացնելու կարիք չի եղել: Գրքի բնօրինակը լույս է տեսել 2011 թվականին: newmag ը թարմացրել է 8 տարիների ընթացքում փոփոխված վիճակագրությունները:
Գնել Նալբանյանի խոսքով` գիրքը ներկայացնում է ոչ միայն պարզապես սպորտսմենին ու իր կյանքը, այլև ամերիկյան այդ ժամանակաշրջանը: Այն գեղարվեստական ստեղծագործություն է: Գրքի խմբագիրը նշեց, որ newmag-ի թարգմանիչները կարողանում են գտնել լեզվի հիմնական նյուանսները և պահպանել դա. newmag-ը ունի գերնպատակ` գրել ժամանակակից արևելահայերեն լեզվով, հնարավորին չափ մոտեցնել խոսակցականին ` չիջեցնել գռեհկաբանության:
«Ալի»-ն newmag-ի սպորտային գրադարանում 5-րդ բեսթսելլերն է: Առաջինը իտալացի լրագրող Լուկա Կայոլիի եռագրությունն էր` «Ռոնալդու», «Մեսսի», «Նեյմար»` ժամանակակից ֆուտբոլի երեք աստղերի մասին: Հաջորդը Տիգրան Պետրոսյանի գիրքն էր, որը թարգմանվել է ռուսերենից: Այն նվիրված էր պատանի շախմատիստներին և հրատարակվեց շախատի արքայի ծննդյան օրը` 90-ամյակին:
newmag-ի սպորտային բեսթսելլերները հետաքրքիր են նաև սպորտից հեռու մարդկանց համար: Սրանք գրքեր են, որոնք կհետաքրքրեն յուրաքանչյուրին: «Ալի» գրքում ներկայացված են Ալիի հարաբերությունները մաֆիայի, կամ, օրինակ, նախագահի հետ: Սա լեգենդար պատմություն է, որը կարող են կարդալ և հետաքրքրվողները, և ուսումնասիրողները:





Հետևեք newmag-ին  Telegram–ում և  Instagram–ում