Իլհամ Ալիևի հրաժարականի պահանջ. Հրդեհված շենքը բողոքի ալիք է բարձրացրել

March 28, 2019

Բաքվում հրդեհված առևտրի կենտրոնը պատահական շենք չէ: Այն պատկանում է Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Էլդար Մահմուդովի որդուն: Տեղեկությունը տարածում են Ադրբեջանի նախագահականի վերահսկողությամբ աշխատող լրատվամիջոցները: Մահմուդովը չորս տարի առաջ Ալիևի հրամանով ազատվել է պաշտոնից: Ադրբեջանական մեդիան շրջանառեց սկանդալային տեղեկություններ, թե շորթել է միլիոնավոր դոլարներ, զինված խմբավորում էր ստեղծել ու գլխավորում, պատրաստվում էր ռազմական հեղաշրջում իրականացնել ու զավթել Ալիևի իշխանությունը:
Հրդեհից մեկ օր անց առևտրի կենտրոնում խանութներ ունեցող ձեռներեցները բողոքի մեծ ակցիա են կազմակերպել: Պահանջում են փոխհատուցում: Նախօրեին նրանցից երեքը հիվանդանոց էր տեղափոխվել, քանի որ վնասվածքներ էր ստացել՝ փորձելով կրակից փրկել ունեցվածքը:
Բազմամարդ ակցիան ուղիղ հեռարձակվում էր և ամենաուշագրավն այդ տեսանյութի տակ մեկնաբանություններն են: Մեկ հրդեհը կայծ է ամեն ինչ քաղաքականացնելու, Ադրբեջանի նախագահի հրաժարականը պահանջելու համար: Ահա մեկնամաբանությունները.


  1. Իլհամ Ալիև, ռադ եղիր:

  2. Հրաժարական:

  3. «Հաց գնելու փող չունեմ» ասող մարդուն ասում են փող չկա:

  4. Նախագահն առավոտից կարմիր ժապավեններ է կտրում, աշխատատեղեր է բացում, թող այստեղ նայի:

  5. Այս ամենի պատասխանատուն Իլհամ Ալիևն է:


Պաշտոնյան, որը եկել էր պատասխանելու բողոքողների պահանջներին, ոչ մի կերպ չի կարողանում հանգստանցել ամբոխին:
«Օգնելու փոխարեն, եկել ասում է մեզնից մեկն է, հետո էլ փախավ». սա արձագանքների ընդհանուր բովանդակությունն է: Սոցիալական բողոքն Ադրբեջանի նախագահի քաղաքական վախերի հիմքում է: Այստեղ հետաքրքիր է, որ ցուցարարները հարցնում էին՝ ուր են ընդդիմության առաջնորդները: Ինչու իրենց հետ չեն:
[embed]https://www.youtube.com/watch?v=92iySbpze8E[/embed]


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում