Հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարով լույս է տեսել ԱՊՀ ամենասկանդալային գիրքը՝ Միխայիլ Զիգարի «Կրեմլի ամբողջ շքախումբը» (թրեյլեր)

July 6, 2021

Ամռան ամենաբուռն պահին Newmag-ը ներկայացնում է ԱՊՀ ամենասկանդալային բեսթսելլերը՝ «Կրեմլի ամբողջ շքախումբը»: Այս գիրքը համարվում է վերջին տարիների ամենաաղմկահարույց գործերից մեկը: Հեղինակը լրագրող Միխայիլ Զիգարն է, ով, ըստ գրաքննադատների, մեկ գրքով արհեստավարժորեն ներկայացրել է ժամանակակից Ռուսաստանի համառոտ պատմությունը: «Կրեմլի ամբողջ շքախումբը» թարգմանվել է 10-ից ավելի լեզուներով, վաճառվել է ավելի քան 100 հազար օրինակ, Ռունետի «Գրքի մրցանակի» կրկնակի դափնեկիր է, համարվել է լավագույն բեսթսելլեր ու թվային գիրք:

«Կրեմլի ամբողջ շքախումբը» ներկայացնում է Ռուսաստանի պատմությունը Վլադիմիր Պուտինի կառավարման ամբողջ ընթացքում ՝ 2000-2015 թվականներին։ Գրքի հիմքում ընկած են պատմական փաստաթղթեր, բաց աղբյուրներ և տասնյակ բացառիկ հարցազրույցներ: Ըստ գրողի, իր զրուցակիցները հենց Վլադիմիր Պուտինի մերձավորներն են: «Գրքում կկարդաք հարցազրույցներ Կրեմլի աշխատակազմի ծառայողներից, կառավարության անդամներից, Պետդումայի պատգամավորներից, Forbes-ի ցուցակի գործարարներից ու արտասահմանյան քաղաքական գործիչներից»:

Փաստերը, իրադարձությունները, ինտրիգները և հերոսների կարծիքները կազմում են Կրեմլի կյանքի ամբողջական պատկերը, որից առաջին անգամ հասկանալի է դառնում Վլադիմիր Պուտինի կերպարանափոխության տրամաբանությունը. ինչպես և ինչու 2000-ականների սկզբի լիբերալ արևմտամետ նախագահից այն վերածվեց ավտորիտար կառավարչի և Արևմուտքի ամենապայծառ հակառակորդներից մեկի ։ Գործը հետաքրքիր է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ավելի լավ հասկանալ Ռուսաստանի վերջին ժամանակների պատմությունը և Վլադիմիր Պուտինի արտաքին և ներքին քաղաքականության փոխակերպման տրամաբանությունը:

Տեղեկատվական, զարմանալիորեն սառնասիրտ աշխատությունն անդրադառնում է բազմաթիվ անպատասխան հարցերի՝ երբ Կրեմլի գաղափարախոս Ալեքսանդր Վոլոշինը սովորեց հանդուրժել Լենինին, ինչու քաղտարագիր Բորիս Բերեզովսկուն չհրավիրեցին թագավորական հարսանիքին:

Հեղինակը Дождь հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Միխայիլ Զիգարն է: Նա 2014-ին պարգևատրվել է International Press Freedom Award միջազգային մրցանակով, որը շնորհում է Լրագրողների պաշտպանության կոմիտեն: 10 տարի աշխատել է «Կոմերսանտ» թերթի ռազմական թղթակից, լուսաբանել է Իրաքում, Լիբանանում, Պաղեստինում, Սուդանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում և Ղրղզստանում տեղի ունեցած հեղափոխությունները։ Աշխատել է ռուսական Newsweek ամսագրում որպես գլխավոր խմբագրի տեղակալ:

Տեղեկատվական, զարմանալիորեն սառնասիրտ աշխատությունն անդրադառնում է բազմաթիվ անպատասխան հարցերի՝ երբ Կրեմլի գաղափարախոս Ալեքսանդր Վոլոշինը սովորեց հանդուրժել Լենինին, ինչու քաղտարագիր Բորիս Բերեզովսկուն չհրավիրեցին թագավորական հարսանիքին, ինչպես է Ռուսաստանի ամենահարուստ մարդը՝ Միխայիլ Խոդորկովսկին, կորցնում բիզնեսն ու ազատությունը, իսկ ընտանիքն անհետանում  կամ ինչպես կրեմլյան վարչակազմի ղեկավար Դմիտրի Մեդվեդեւն ստեղծեց ռուսաստանյան նոր խավ:

Մեկտեղված փաստեր, ինտրիգներ, Կրեմլի ներքին կյանքի իրական պատկեր՝ Միխայիլ Զիգարի «Կրեմլի ամբողջ շքախումբը» գրքի շնորհանդեսը հուլիսի 7-ին է՝ Արմենիա հեռուստաընկերության  «Բարի լույս» ծրագրով:

Ռուսաստանցի կառավարիչները 2000 թվականին գիտեի՞ն, թե ինչի կհասնեն իրենք 15 տարի կառավարելուց հետո։ Ո՛չ։ 2014 թվականին գիտեի՞ն, թե ինչպես են դիմավորելու 2015 թվականը։ Նույնպես՝ ո՛չ։ Հարցեր, որոնք անհասկանալի են մինչև գիրքը բացելը, ընթերցելուց հետո ոչ մի հարց անպատասխան չի մնա՝ վստահեցնում է գրողը:

Գրքի թարգմանությունն իրականացվել է «Միխայիլ Պրոխորովի հիմնադրամի» ռուսական գրականության աջակցության TRANSCRIPT թարգմանական ծրագրով ու «Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարի շրջանակում: Մեկտեղված փաստեր, ինտրիգներ, Կրեմլի ներքին կյանքի իրական պատկեր՝ Միխայիլ Զիգարի «Կրեմլի ամբողջ շքախումբը» գրքի շնորհանդեսը հուլիսի 7-ին է՝ Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրով: