Թմրամոլների անվերջ պատերազմը հարբեցողների դեմ. ինչպե՞ս էր այն ԱՄՆ-ում

July 5, 2018

Ալկոհոլը սոցիալականացվելու միջոց էր, ֆիզիկական ծանր աշխատանքի, բանվորների փրկիչը, ավելին, ալկոհոլը ունիվերսալ երևույթ էր, որը բուժում էր ամեն ինչ: Սա անգլիացի պուրիտանների թեզն է, որոնք 1630-ականներին պատրաստվում էին նավարկել դեպի Ամերիկա: Նավում նրանք ամբարել էին ջրից երեք անգամ ավելի սպիրտային խմիչք: Օվկիանոսյան 6-շաբաթներին նրանք սպառեցին օրը 1000 լիտր գարեջուր և գինի:

Օվկիանոսյան 6-շաբաթներին նրանք սպառեցին օրը 1000 լիտր գարեջուր և գինի:

Միացյալ նահանգներում ալկոհոլի նկատմամբ հակումն ակտիվացավ 18-րդ դարում, որի դեմ պայքարը թափ առավ միայն 100 տարի անց: Սթափեցնող, ալկոհոլիզմից ապաքինող առաջին միջոցներն անարդյունավետ էին: Դասախոսությունները, թռուցիկները գրեթե չէին օգնում ալկոհոլիկներին դեն նետել խմիչքը:
Ալկոհոլի դեմ պայքարին ավելի ուշ՝ 1889-ին միացավ Կերի Նեյշնը: Նա Կանզասի քրիստոնյա կանանց միության ակտիվ մասնակիցն էր: Կարին պայքարում էր՝ բժշկական ալհոկոլ վաճառողող դեղատների դեմ, սակայն նրա ակցիան կարճ ժամանակ անց ընդհատվեց, Կարին կորցրեց քաղաքացիների աջակցությունը և հիվանդացավ:
Ավելի ուշ մի խումբ նահանգներ, որոշեցին ալկոհոլի դեմ պայքարել՝ օրինակացնելով դրա արգելքը: Այս նախաձեռնությունը նույնպես ձախողվեց, բնակիչների դեմ պայքարն անհնարին էր դարձել:
Երբ պայքարի բանավոր միջոցներն անզոր էին ու անհրաժեշտ էր ալկոհոլից ազատել մարդկանց հաբերով, մասնագետները սկսեցին ստեղծել հաբեր, տոկսիկ միջոցներ: Դրանք այնքան մեծ տարածում ունեցան և հավանության արժանացան, որ ալկոհոլիկներն այդ հաբերը խմում էին նույնիսկ ալկոհոլից ազատվելուց հետո: Այդ ժամանակ ևս մեկ միջոց հայտնվեց ալկոհոլի դեմ: Օգնում էր՝ օփիումն ու մորֆին: Կանայք ամեն առավոտ իրենց ամուսինների սուրճի մեջ՝ մորֆի էին լցնում ու հյուրասիրում նրանց: Արդյունքը գոհացուցիչ էր, սակայն ավելի ուշ տղամարդիկ անուղղակիորեն դառնում էին թմրամոլներ: Սկսվում էր նոր կախվածության դեմ պայքարը: Մորֆի վաճառվում էր բոլոր դեղատներում, առանց դեղատոմսի և բժշկի ցուցումի, էժան էր և քանի որ ալկոհոլ չէր՝ թույլատրվում էր և խրախուսվում:
Մորֆի վաճառվում էր բոլոր դեղատներում, առանց դեղատոմսի և բժշկի ցուցումի, էժան էր և քանի որ ալկոհոլ չէր՝ թույլատրվում էր և խրախուսվում:



Կարդացեք նաև.



Աստիճանաբար ալկոհոլիկների թիվը հավասարվեց թմրամոլներին: Ալկոհոլից բուժվում էին թմրանյութով, թմրամոլությունը՝ վիսկիով: Այստեղ էլ ծնվեց երրորդ միջոցը՝ կոկաինը: Եվրոպայում ստեղծված այս միջոցը՝ ԱՄՆ-ում տարածում էր «Մերք» ընկերությունը՝ պնդելով, որ կոկաինը վերականգնում է նյարդերը և առանց վտանգի հանում է սթրեսից: Սա հատկապես օգնում էր քաղաքացիական պատերազմի վիրավորներին:
Սա հատկապես օգնում էր քաղաքացիական պատերազմի վիրավորներին:

Ալկոհոլի դեմ պայքարից սկսված նոր թիրախը՝ թմրամոլությունը ավելի ուշ նոր թափ առավ ևս մեկ նորամուծության շնորհիվ: Հերոինը դարձավ պոպուլյար և արագ ազդող: Թմրանյութերի բազմազանությունն ալկոլոլի դեմ պայքարում մեծ օգուտ տվեց: Ալկոհոլիզմը նվազեց նաև օրենսդրական նախաձեռնությունների և արգելող օրենքների շնորհիվ: Դրա հետևանքով 44 տոկոս ավելացավ թմրամոլների թիվը, որն արդեն հակակշռում է ալկոհոլին և չափազանց մեծ տարածում է գտել: 

MEDIA






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։