Նրանք եկան մի երկիր, որտեղ ռոքն արգելված էր. ինչի՞ մասին է Արա Թադևոսյանի գիրքը

July 31, 2020

«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը». newmag-ը ներկայացնում է լրագրող Արա Թադևոսյանի երազանքի իրականացման պատմությունը:  Գիրքը պատմում է համաշխարհային ռոք աստղերի՝ Իեն Գիլանի և Թոնի Այոմիի օգնությունը Սպիտակի երկրաշարժից տուժածներին ու այցը Հայաստան։

Գիրքը պատմում է 88-ի երկրաշարժի ու դրանից հետո  տեղի ունեցած իրադարձությունների մասին: Համաշխարհային ռոք աստղերը ձայնագրեցին «Smoke on the Water» սինգլն ու դրա հասույթն ամբողջությամբ ուղղեցին Սպիտակի երկրաշարժից տուժածներին: Նրանից երկուսը՝  Դիփ Փարփլի վոկալիստ Իեն Գիլանն ու Բլեք Սաբաթի կիթառահար Թոմի Այոմին դարձան Հայաստանի բարեկամը:

Նրանք եկան խորհրդային Հայաստան, որտեղ ռոքը արգելված էր: Ռոքի լեգենդները եկան նաև 2009-ին ու այցելեցին Գյումրի: Երբ Իեն Գիլանը լսեց «դոմիկներում» նվագող երեխաներին, որոշեց վերակառուցել Գյումրիի 6-րդ երաժշտական դպրոցը:

Մինչև կիրականացվեր դպրոցին աջակցելու մեգանախագիծը, տարիներ շարունակ դպրոցին օգնում էր Հայ օգնության ֆոնդը, որն էլ համակարգեց ռոք աստղերի օգնության ծրագիրը: 

2010-ին Իեն Գիլանը երկու բարեգործական համերգ ունեցավ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Կոնցերտմայստեր, ջութակահար Արամ Ասատրյանը հիմնական կապող օղակն էր Գիլանի և նվագախմբի միջև:

Համերգն անմոռանալի էր Դիփ Փարփլի երկրպագուների համար: Ռոք աստեղերի հետ նույն բեմում նվագեց նաև երաժիշտ Սուրեն Առուստամյանը:

Իեն Գիլանն ու Թոմի այոմին կրկին հայաստան եկան 2019-ին, այս անգամ Rock Aid Armenia ծրագրն ամփոփելու: Միջոցառման հովանավորը IDBank-ն էր, որի թոփ մենեջերները ռոքի մեծ սիրահարներ են:

80-ականներից, մինչև մեր օրեր: Այս գիրքը Հայաստանի ու ռոք աշխարհի մեծ ընկերության ու երազանքը կյանքի կոչելու մասին Է: