Newmag–ը փոխում է իր ցանցային ալիքների բովանդակությունը՝ հանուն Արցախի

September 29, 2020

Newmag հրատարակչությունն այսօրվանից փոխում է իր ցանցային ալիքների ինֆորմացիոն բովանդակությունը: Օգտագործելով մեր տեղեկատվական խողովակները՝ կաշխատենք 24/7 ձևափափով, կտեղեկացնենք՝ ինչ է կատարվում Արցախում, թեժ մարտերի էպիկենտրոնում, կներկայացնենք պաշտոնական լրահոսը:

Newmag-ի Տելեգրամի ալիքը լուսաբանելու է միայն ստույգ ինֆորմացիա՝ հաստատված պաշտոնական աղբյուրներից և զերծ է մնալու ապատեղեկատվությունից: Տեղեկատվությունը՝ հայերեն։

Newmag-ի  Թվիթերյան էջը ներկայացնելու է ինֆորմացիան՝ անգլերեն։