[InterPress] Ասադը կվերակառուցի Դեյր էզ Զորում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հայկական եկեղեցին

January 15, 2019

Հայաստանում հայ-սիրիական համայնքի ղեկավար Գևորգ Բարսեղյանն այս շաբաթ մի խումբ հայ գործարարների հետ Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումից հետո հայտարարել է․
Այս խորհրդի առաջադրանքը հայ-սիրիական կապերի ամրապնդումն է: Առաջին քայլը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելն էր: Ու այդ խնդրանքը շատ արագ ընդունվեց: Հանդիպումը ոչ միայն Սիրիայի նախագահի, այլ նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ էր: «Մեր խորհուրդը բաղկացած է սիրիահայերից ու հայ գործարարներից», – ասել է Բարսեղյանը:
Բարսեղյանն ասել է նաև, որ Ասադը խոստացել է վերակառուցել սիրիական Դեյր Էզ Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, որը պայթեցրել էին Ջաբհաթ ալ Նուսրա ահաբեկչական խմբավորման զինյալները:

Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում