Ինչու էր Բի Բի Քինգն իր կիթառն անվանում Լյուսիլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

September 22, 2014

1949-ին Բի Բի Քինգը նվագում էր Արքանզասի Թվիսթ քաղաքում։ Ելույթի ժամանակ երկու տղամարդ վիճում են և ձեռնամարտի բռնվում։ Քաշքշուկի հետևանքով շրջվում է դահլիճում դրված նավթով լի տակառն, ու հրդեհ բռնկվում: Հանդիսատեսը և բլյուզմենը տարհանվում են։ Դուրս գալով փողոց` Քինգը հասկանում է, որ կիթառը թողել է ներսում: Երաժիշտը հետ է գալիս ու նետվում կրակը` փրկելու սիրելի գործիքը։ Հաջորդ օրը պարզվում է, որ կռվի պատճառը Լյուսիլ անունով մի աղջիկ է եղել։ Այդ օրվանից Քինգն իր կիթառը կոչում է Լյուսիլ` որպես հիշեցում, որ կանանց պատճառով չարժի կռվել։