Newmag-ը ուղիղ եթերում ներկայացրեց «Becoming. Իմ պատմությունը» գիրքը

April 3, 2020

Յուրօրինակ կնոջ գրքի շնորհանդեսը՝ ոչ սովորական ձևով: Newmag-ն ուղիղ եթերում ներկայացրեց ԱՄՆ նախկիին առաջին տիկին Միշել Օբամայի «Becoming. իմ պատմությունը» համաշխարհային բեսթսելլերը: Գիրքի թարգամանության վրա աշխատել է մի ամբողջ 4-հոգանոց թիմ: Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայի ուսանողներ են: 

Newmag-ում գիտեին, որ 4 հոգով մեկ գիրք թարգմանելու դեպքում կարող էր նկատվել ոճային առանձնահատկություն: Այդ պատճառով թարգմանչական խմբի ղեկավար նշանակվեց Newmag-ի գրքերի թարգմանիչ Լիանա Զաքարյանը: 

 

Միշել Օբամայի գիրքը Մոխրոտիկի պատմությունը չէ: Սա ինքնակենսագրական գիրք է, որտեղ Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: 

Newmag-ի նոր գրքի հրատարակությանն աջակցել է Digitain Armenia ընկերությունը: Տեխնոլոգիական ընկերության համար կարևոր է համաշխարհային գրքերի հրատարակությանն աջակցելը: 

Միշել Օբամայի գիրքը ամերիկյան գրախանութներում հայտնվեց 2018-ի նոյեմբերին: Առաջին շաբաթում գիրքը վաճառվեց ավելի քան 1.4 մլն օրինակով։ Հիմա ամբողջ աշխարհում վաճառվել է գրքի 11 մլն օրինակ։ Գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին հայտարարվեց. գիրքը հնարավոր է ձեռք բերել առաքմամբ, բացի գրքից, ներկայացվեց նաև նոր դիզայնով ու ավելի հարմարավետ հրատարակչության նոր կայքը: Հասցեն անփոփոխ` newmag.am: