Ամերիկյան ու բրիտանական մամուլի արձագանքը Էվան Օզնոսի «Ջո Բայդեն» գրքի մասին (տեսանյութ)

December 4, 2021

Newmag-ի հրատարակած ամերիկացի լրագրող Էվան Օզնոսի «Ջո Բայդեն» գիրքն արագ ու լիարժեք հնարավորություն է ընթերցողի համար ճանաչել Ջո Բայդենին՝ ԱՄՆ 46-րդ նախագահին։ Էվան Օզնոսն սեփական հարցազրույցներից բացի, գիրքը գրել է The New Yorker շաբաթաթերթում 2011-20 թթ. լույս տեսած հոդվածների հիման վրա։ Գրող-լրագրողը Բայդենին ներկայացնում է իր թերություններով ու վճռականությամբ, նա կարողացել է նկարագրել նախագահի քաղաքական ամբողջ կարիերայի ընթացքը։ Գրքի վերաբերյալ գրաքննադատներն ու լրագրողները հանդես են եկել բարձր գնահատականներով:

Ամերիկյան իշխանության ամենաբարձր դիրքերին հասնելու ձգտումը Բայդենի կյանքում ավելի քան 50 տարվա պատմություն ունի։ Ջո Բայդենը Վաշինգտոնում միակն էր, որ կարողանում էր լեզու գտնել ամենածայրահեղ հանրապետականներից մինչև ամենածայրահեղ լիբերալներ: Այս ամենի մասին կարելի է ընթերցել Էվան Օզնոսի «Ջո Բայդեն» գրքում: Ամերիկյան ու բրիտանական մամուլն այն որակել է Բայդենին լավագույնս ճանաչելու հակիրճ ձեռնարկ:

ԱՄՆ 46-րդ նախագահին գնահատում են նաև քաղաքական դաշտում: Նախկին նախագահները, գործընկերները գնահատում են անցած ուղին ու նրա սթափ դատողությունները: Նախկին նախագահ Բարաք Օբաման Բայդենին ընդունում էր որպես ավագ եղբայր, հենվում էր նրա փորձի վրա հատկապես արտաքին քաղաքական հարցերում. «Ջո Բայդենին փոխնախագահ առաջադրելը եղել է իմ լավագույն որոշումներից մեկը»:

Բայդենի հետ տասնամյակներ շարունակ աշխատած Հիլարի Քլինթոնը նրա հետ յուրահատուկ հարաբերություններ ուներ: Նրանք մրցակիցներ էին: Բայց Բայդենին հաջողվում էր անել անհնարինը: Նա ընկերանում էր բոլորի հետ՝ նկատում է Հիլարի Քլինթոնը. «Նա գիտի միավորել ու առաջնորդել: Նա դա ցույց է տվել իր ընտանիքի ու երկրի օրինակով»:

Բայդենը աշխատել է 10 նախագահների օրոք: Ավելի մեծ փորձ անհնար է ունենալ: Դեռ 1990-ականներին Բայդենն առանձնանում էր քաղաքական դաշտում: Դա նկատում էր նաև երկրի այդ օրերի նախագահ Բիլ Քլինթոնը. «Նա պատասխանատվություն ստանձնող է, ոչ թե մեղքն ուրիշի վրա գցող: Նա միավորող է, ոչ թե պառակտող, նա կառուցող է, քանդող չէ»:

Գրքում պառակտված Ամերիկան միավորող առաջնորդը ներկայացված է բազմակողմանի՝ ակտիվիստից քաղաքական գործիչ, սենատորից նախագահ, երջանիկ ամուսնությունից ողբերգական կորուստներ: Գործը լույս տեսավ այն ժամանակ, երբ Բայդենը հայտնվեց երկրի ղեկին: Մամուլի աչքից այն չվրիպեց: 

Kirkus Reviews

Փաստերի ու հույզերի մեկտեղումը տալիս է Բայդենի մասին ամբողջական պատկերացում: Եթե ուզում եք արագ ու լիարժեք հասկանալ, թե ով է Բայդենը, կարդացե՛ք այս գիրքը։

Publishers Weekly

Անհնար է անտարբեր անցնել Օզնոսի ներկայացրած կենսագրականի կողքով։ The Guardian Խելացի և հուզումնառատ գործչի դիմանկար է։

The New York Times

Քաղաքական կուլիսներում նա ամենաազդեցիկ կամուրջն էր, հակասություններ հարթող, կոնֆլիկտներ մարող: «Ջո Բայդեն»  գիրքը հենց այդ մասին է՝ ինչպես դառնալ քաղաքական դեմք՝ միավորելով բոլորին:

Կարդացեք նաև