Խորհուրդներ N1 ֆինանսական խորհրդատու Բոդո Շեֆերից

March 23, 2019


  • Եթե որոշել եք որևէ բան անել, բայց չեք սկսել անել մոտակա 72 ժամերի ընթացքում, ապա 85% հավանականությամբ դուք դա երբեք չեք անի:

  • Նա, ով գործում է, սպասում է արդյունքի: Նա, ով փորձում է, սպասում է, որ ինչ-որ բան կարող է խանգարել իրեն: Կիսատ ջանքերը ոչ թե կիսատ, այլ զրոյական արդյունք են տալիս:

  • Նա, ով ամբողջ օրն աշխատում է, երբեք չի կարողանա գումար վաստակել:

  • Ամենամեծ տաղանդը սեփական գործերի համար մոտիվացիա գտնել կարողանալն է:

  • Ֆինանսական բարելավումը հնարավոր չէ առանց ֆինանսական ներդրումներ անելու:

  • Ավելի լավ է վատ սկսկել, քան լավ գործել:

  • Մտածեք Ձեր առողջության մասին: Հաջողությունն անհնար է առանց առողջության: Հարստությունն առանց առողջության չի կարող երջանկություն բերել:

  • Ավելի լավ է հաջողության ետևից գնալ կրիայի դանդաղկոտությամբ, քան լույսի արագությամբ մտածել արդարացումներ, թե ինչու եք մնացել նույն տեղում:

  • Ընտրեք ձեր ամենասիրելի հոբբին և դրա վրա կառուցեք կարիերա:




Կարդացեք նաև.




  • Հիմարների բախտը մեկ անգամ է բերում, իսկ խելացիներինը`միշտ:

  • Նստել ու սպասել հրաշքի հիմարություն է, ինչպես մարզիկն է նստում հեռուստացույցի առջև, դիտում Օլիմպիական խաղերը` հույս ունենալով ստանալ ոսկե մեդալ:

  • Փողը միշտ ունենում է այն նշանակությունը, ինչ մենք ենք տալիս:

  • Փողը երբեք մարդկանց չի դաձնում երջանիկ կամ դժբախտ: Այն ոչ լավն է, ոչ էլ վատը: Երջանիկ մարդը փող ունենալով ավելի է երջանկանում, իսկ վատատեսը, ով ամեն   ինչ բարդացնում է, փողով ավելի է շատացնում իր խնդիրները:

  • Մենք տեսնում ենք վարդերը, բայց չենք նկատում փշերը: Մենք տեսնում ենք հաջողությունը, բայց ոչ դրան նախապատրաստվելը: Մենք չենք տեսնում մյուսների անհաջողությունները և չենք էլ պատկերացնում, թե որքան զգուշորեն են երջանիկները նախապատրաստում իրենց հաջողությունը:

  • Կա տարբերություն խաղի, որը դուք եք վարում, որպեսզի չպարտվեք և այն խաղի միջև, որով ուզում եք հաղթանակեք:

  • Ձեզ չե՞ն վճարում այնքան, որքան դուք արժանի եք: Ոչ, եթե դուք աշխատում եք հանուն այդ փողի, ուրեմն դրան էլ արժանի եք: Եթե որևէ բան չի բավարարում, փոխեք աշխատանքը, կենսակերպն ու ինքներդ ձեզ:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում