Ռուս հայտնի գրողներն ու լրագրողները Միխայիլ Զիգարի «Կրեմլի ամբողջ շքախումբը» գրքի մասին (տեսանյութ)

August 13, 2021

Այս ամռան Newmag-ի ամենասկանդալային գրքերից մեկը ռուս գրող ու լրագրող Միխայիլ Զիգարը «Կրեմլի ամբողջ շքախումբն» է։ Այս գիրքը հեղինակը անվանել է երևակայական պատերազմի մասին պատմություն։ Ձեզ ենք ներկայացնում Զիգարի գրքի վերաբերյալ ռուս հայտնի գրողների ու լրագրողների արձագանքը։

Կրեմլի ներքին խոհանոցը բացահայտած գիրքը երկրաշարժի ազդեցություն էր ունեցել ռուսաստանյան մտավորականության համար: «Կրեմլի ամբողջ շքախումբ» գրքի մասին արտահայտվել են ամենահայտնի գրաքննադատները։ Ռուսաստանցի գրող Բորիս Ակունինը գործը համարել է սառնասիրտ քննադատություն. «Ինֆորմատիվ, զարմանալիորեն սառնասիրտ և մեր օրերի համար ընդհանրապես ապշեցուցիչ, բացարձակ անկողմնակալ գիրք ռուսաստանյան պետության նորագույն պատմության մասին: Այս գրքից ես իմացա նույնիսկ այն, ինչ կուզեի չիմանալ»:

Գիրքը լույս է տեսել 2015 թվականին: Նույն տարում գրականության Նոբելյան դափնեկիր, բելառուսցի գրող Սվետլանա Ալեքսևիչը գիրքը որակել է ժամանակակից Կրեմլի մասին ամենալուրջ հետազոտությունը. « Ես առաջին անգամ ընթերցեցի վերջին 20 տարում տեղի ունեցած իրադարձությունների հետևողական նկարագրությունը: Սա ամենալուրջ հետազոտությունն է ու ամեն ինչ առաջին ձեռքից իմանալու հնարավորություն»:

Այս գիրքը ձևավորում է ռուսաստանյան ժամանակակից քաղաքականության մասին խոսելու նոր լեզու, արթ ու վառ տեքստ, որն ապրում է իսկական մեծ գրականության օրենքներով։

Հանրահայտ քաղտեխնոլոգ Ստանիսլավ Բելկովսկին, որի գործունեությունը հեղինակը նույնպես բացահայտել է իր գրքում, կատակել է, թե նախանձից խուսափելու է Զիգարի հետ առնչվելուց, քանի որ նա գերազանցել է իրեն: «Միխայիլ Զիգարի գիրքն ավելի լավն է, քան իմ գրած բոլոր գրքերը Վլադիմիր Պուտինի մասին: Իմ բոլոր գրքերը միասին»:

Գիրքը, որն առատ է համեմատություններով, քաղաքական բառապաշար է բերում նոր ձևակերպումներ, ինչը նկատել է նաև գրաքննադատ Գալինա Յուզեֆովիչը. «Այս գիրքը ձևավորում է ռուսաստանյան ժամանակակից քաղաքականության մասին խոսելու նոր լեզու, հարթ ու վառ տեքստ, որն ապրում է իսկական մեծ գրականության օրենքներով»:

Կարդացեք նաև

«Կրեմլի ամբողջ շքախումբը» եզակի հետազոտություն է, որը թույլ է տալիս Ռուսաստանի իշխանությանը ոչ միայն հասկանալ, այլև զգալ ու կանխատեսել Կրեմլի սպասվող որոշումները: