Սկանդալներ ու քաղաքական կրքեր «21-րդ դարի 21 դասերը» գրքի շուրջ (տեսանյութ)

March 23, 2021

Յուվալ Նոյ Հարարիի երեք գրքերն էլ տարիներ շարունակ հայտնվում են սկանդալների կիզկետում: Աշխատություններում տեղ գտած փաստարկները, որոնք ներկայացվում են նոր լույսի ներքո, դառնում են քննարկման թեմա աշխարհով մեկ: Նույնիսկ տարբեր երկրներում այն վերահրատարակում ու սրբագրում են տեղեկություններ, որոնք, մեղմ ասած, իրենց սրտով չէ: Ձեզ ենք ներկայացնում «21-րդ դարի 21 դասերը» գիրքի շուրջ առաջացած քաղաքական կրքերը:

«21-րդ դարի 21 դասերը» գիրքն աչքի է ընկել սկանդալներով: Նախ, հեղինակը կրոնական բնույթի վիճելի պնդումներ է անում, ասում է, որ, եթե սուտը ապրում է 2 ամիս, դա կեղծ լուր է, եթե 2 հազարամյակ՝ ուրեմն կրոն է՝ հավելում է Յուվալ Նոյ Հարարին. «Երբ 1000 մարդ հավատում է հնարած մի պատմության մեկ ամիս, դա կեղծ լուր է: Երբ մեկ միլիարդ մարդ հավատում է դրան 1000 տարի, այն կրոն է, և մենք այն չենք անվանում կեղծ լուր հավատացյալների զգացմունքները չվիրավորելու համար»:

Իրանում «21-րդ դարի 21 դասերը» գրքի լույս տեսնելուց հետո Հարարիի բոլոր երեք գրքերն արգելվեցին:

Գիրքը քաղաքական սկանդալների պատճառ է դարձել: Նախ, ռուսերեն թարգմանության համար Հարարին ստիպված խմբագրել է Ղրիմի մասին Վլադիմիր Պուտինի մի հայտարարությունը, որը ներկայացրել է իբրև հետճշմարտության օրինակ: Մեկ նախադասության պատճառով գիրքը կարող էր արգելվել Ռուսաստանում որպես ծայրահեղական գրականություն, Հարարին համաձայնել է օրինակը փոխել՝ Պուտինի փոխարեն մեջբերելով Թրամփի մտքերից մեկը. «Ինձ զգուշացրին, որ այդ իրադարձությունների իմ նկարագրությունը կարող է հանգեցնել Ռուսաստանում գրքի արգելքին: Ես երեք տարբերակ ունեի: Փոխել նկարագրությունը՝ հարմարեցնելով ռուսական պաշտոնական տարբերակին, ընդունել, որ գիրքը ռուսաստանցի ընթերցողին չի հասնի և փոխել բերածս օրինակը: Ես ընտրեցի երրորդ տարբերակը»:

Կարդացեք նաև

 Հարարիին մեղմ ասած չի սիրում Իսրայելի վարչապետի որդին: Նա թվիթերում իր հորն ուղղված գրողի քաղաքական քննադատությանն ի պատասխան նրան ստախոս և հայրենիքի դավաճան է որակել այս տարվա մարտին: Սակայն դա առանձնապես չի ուրախացրել Իսրայելի թշնամի Իրանին, որտեղ «21-րդ դարի 21 դասերը» գրքի լույս տեսնելուց հետո Հարարիի բոլոր երեք գրքերն արգելվեցին: Իրանի մշակույթի նախարարությունը դա բացատրեց նրանով, որ հեղինակը կեղծել է մարդկության պատմությունը և խրախուսել աշխարհի ստեղծման էվոլյուցիոն տեսությունը: