Մայր Աթոռի Մատենադարանը համալրվել է Newmag-ի գրքերով (տեսանյութ)

March 22, 2021

Newmag հրատարակչությունը Մայր Աթոռի Մատենադարանին է նվիրել իր վերջին տարիներին տպագրած լավագույն գրքերը։ Մատենադարանի ընթերցասրահի ժամանակակից գրապարահարանում տեղ են գտել մեր գրքերը։

Ժամանակակից հրատարակություններով համալրումը Մայր Աթոռում կարևորում են, քանի որ ընթերցողը հնարավորություն կունենա կարդալ մեծ հետաքրքրություն առաջացրած գործերը։ Մատենադարանում համոզված են՝ այս գրքերն ընթերցողի պակաս չեն ունենա։

Newmag֊ը «Վաչե և Թամար Մանուկյան» Մետենադարանին է նվիրել ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի գրողների բեսթսելլերները։ Մայր Աթոռում կարևորում են հրատարակչությունների հետ գործակցությունը, քանի որ արժեքավոր գործերը տեղ գտան նաև իրենց ընթերցասրահում, իսկ հետո արդեն պահոցում։