Ինչպես է Կաննը դիմավորում հյուրերին. ոստիկանությունն ամենուր է

May 18, 2017

Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնն առիթ հանդիսացավ շատերի համար վերջապես հայտնվել աշխարհի ամենակարևոր կինոփառատոնին։ Շատերը ժամերով կանգնում են փողոցում՝ սմոքինգով և առանց հրավիրատոմսերի, սակայն ցուցանակներով ու ժպիտով, այն հույսով, որ պատահաբար ինչ-որ մեկը տոմս կնվիրի իրեն։
Ոստիկանությունն ամենուր է, խիստ կեցվածքով դիմավորում է յուրաքաչնյուր անբեյջ այցելուի, իսկ փրես սրճարանում հով է, գործում են անվճար սուրճի և ջրի ապարատներ, դրված են էկրաններ, որոնք ցուցադրում են ուղիղ եթերով կարմիր գորգն ու ֆոտոքոլը։