Ինչպե՞ս Ռոնալդուի շնորհիվ Պորտուգալիան նվաճեց Ազգերի լիգայի գավաթը. երկրորդ կենդանության ճանապարհին

June 12, 2019

Կիրակի ֆուտբոլի Եվրոպայի գործող չեմպիոնը նվաճեց Ազգերի լիգայի խաղարկության գավաթը։ Այս առաքելությունն անիրագործելի էր թվում առանց մեկ ֆուտբոլիստի՝ Կրիշտիանու Ռոնալդու։


Ռոնալդուն հավաքականին միացավ կիսաեզրափակիչում, երբ ամենապատասխանատու պահին կարմիրներն ունեին ավագի օգնության և ներկայության կարիքը։ Շվեյցարիայի հետ կարևոր խաղում Ռոնալդուն հիշեցրեց՝ կարող է նո՛ւյն մակարդակով խաղալ նաև երկար դադարից հետո։ Այդ խաղում Ռոնը երեք գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու իր թիմին դուրս բերեց եզրափակիչ։
newmag-ը ներկայացրեց «Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը (տեսանյութ)
  • Ի՞նչ է սովորեցնում այս գիրքը. համաշխարհային մամուլը` «Ռոնալդու» գրքի մասին

  • 5 պատճառ, թե ինչու պետք է գնել «Ռոնալդու» գիրքը




  • Ակնհայտ է, որ ակումբային կարիերան այս ֆուտբոլիստը հաջողել է եւ այլ մոտիվացիա չկա։ Բայց Ռոնալդուն կատարելության տենչով հասնում է կարիերայի գագաթնակետին նաեւ ազգային հավաքականի կազմում։ newmag-ի հրատարակած գրքում ներկայացված են Եվրո-2004-ի ու Եվրո-2016-ի եզրափակիչների պատմությունները, եւ միայն այդ պատմություններն ուսումնասիրելուց հետո ես հասկանում՝ ինչո՞վ է պայմանավորված Ռոնալդուի մոտիվացիան նաեւ 35 տարիքում:



    «Կրիշտիանուն նայեց երկնքին և լուռ աղոթքի համար խաչեց
    ձեռքերը: Այնտեղ, վերևում, ինչ-որ մեկը պիտի լսեր նրա աղերսները,
    որովհետև 10 րոպե անց նա գոլի հեղինակ դարձավ: Կրիշտիանուի առաջին
    գոլն էր ազգային հավաքականի պաշտոնական հանդիպման ժամանակ». հատված՝ newmag-ի հրատարակած «Ռոնալդու» գրքից



    Շատ մասնագետների պնդմամբ՝ Ռոնալդուն իր կարիերան կարող է ավելի հաջողակ համարել, քան Լիոնել Մեսսին։ Արգենտինացին իր ազգային թիմի հետ կարևոր տիտղոս չի նվաճել։ Ֆուտբոլային մեմերը ակտիվացան նաեւ Ազգերի լիգայի եզրափակիչից հետո. Ռոնալդուն՝ GOAT (greatest of all time):






    Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում