Ամանորի նվերը Newmag-ում է՝ 6 տարբեր փաթեթներ, բազմաթիվ անակնկալներ ու մեծ զեղչեր

December 14, 2020

2021-ի նվերներն ու անակնկալները փնտրեք Newmag-ում: Մեր հրատարակչությունը հատուկ ամանորի համար կազմել է 6 տարբեր փաթեթ: Մոտիվացնող ու մարզական, գեղարվեստական ու պատմական գրքերի հետ անակնկալ Newmag-ից՝ դուք վճարում եք միայն գրքերի համար՝ մենք զեղչում ենք, նվերին ավելացնում բլոկնոտ, փաթեթավորում ու անվճար առաքում: Փաթեթեները տարբեր են, ընտրության հնարավորությունը՝ մեծ. ձեր ընթերցասերը հաստատ գոհ կմնա, քանի որ մեր հավաքածուներում տարվա բեսթսելլերներն են:

#1  փաթեթում Շառլ Ազնավուրի երեք գրքերն են՝ «Մեղմ շշուկով», «Վերջին դուռը», «Քանի սիրտս բաբախում է»: Մեծ արտիստի կյանքի պատմությունները ճիշտ իր երգերի պես մեղեդային են, հուզիչ, մտերմիկ ու անմոռանալի: Իր երգերի, համերգների, մրցանակների, շրջագայությունների, հանդիպումների մասին պատմությունները շանսոնիեն համեմում է կենսափորձով՝ ներկայացնելով թոշակի անցնելու, սխալներ գործելու, մտորումները:  Newmag-ը դեռ անցած տարի էր հայտարարել, որ պատրաստվում է հրատարակել Ազնավուրի բոլոր գրքերը: Նոր տարում նոր գրքի ևս սպասեք: Իսկ մինչ այդ, առաջարկում ենք ձեր մտերիմի համար  9.800-ով  պատվիրել երեք գիրք՝ 12.600 դրամի փոխարեն:

#2 փաթեթում առանձնացրել ենք Անի Քոչարի «Հանձնվել չկա», Հարութ Կբեյանի  «Լոտո», Արա Թադևոսյանի  «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքերը: 3 տարբեր  պատմություն երազանքի, երազելու և երբեք չհանձնվելու մասին: Newmag-ը 2020-ին հրատարակեց Անի Քոչարի կյանքի պատմությունը։ Առաջին անգամ հայ կինը հրապարակավ խոսում է իր ամենածանր հիվանդության, ամենակուլ վախի ու ամենամեծ հաղթանակի մասին: «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքում Արա Թադևոսյանը պատմում է երազանքը կյանքի կոչելու մասին. ինչպե՞ս սկսել, ինչի՞ց,  ի՞նչ անել, երբ բոլորը թերահավատ են քո գաղափարի հանդեպ, երբ նախապես ծրագրվածը վերջին 24 ժամում գլխիվայր փոխվում է: «Լոտո»-ն ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ո՞րն է լինելու շահումը, նախագահն ի՞նչ է ընծայելու Պողոսին։ Ինչո՞ւ է նախագահը վիճակախաղ անցկացնում իր գահակալության մայրամուտին։

#3  փաթեթի գրքերից երկուսը տարվա բեսթսելերներից են՝ «Աղջիկ ջան, ուշքի արի»,  «Թքած ունենալու նուրբ արվեստը» մոտիվացիոն գրքերին ավելացրել ենք նաև «Ես Զլատանն եմ»-ը՝ ամենավառ ֆուտբոլիստի կյանքի պատմությունը: Նրա կենսագրության հիշարժան դրվագները թղթին է հանձնել  շվեդ գրող Դավիդ Լագե րկրանցին, Զլատանն անկեղծորեն պատմում է, թե ինչպես հեծանիվ գողացող ներագաղթյալը դարձավ համաեվրոպական գերաստղ: Իր առաջին գրքում Ռեյչլը դառը ճշմարտությամբ և խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները: Մյուս գիրքը՝ Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը», գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թեպետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես ուտել այն։ 

#4  փաթեթը ևս մոտիվացիայի պակաս և սպորտի հանդեպ մեծ հետաքրքրություն ունեցող ընթերցողների համար է: «Թքել ենք բոլորս» գրքում հեղինակն իրեն բնորոշ ոճով՝սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը:  «Աղջիկ ջան, մի արդարացիր» գրքում Ռեյչլ Հոլիսը դժգոհում է կանանցից՝ վստահեցնելով, որ չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ռեյչլի կարևոր խորհուրդները՝ գրքում: Ֆրանսիական ֆուտբոլի օձը պատմում է իր կարիերայի սկզբի, Եվրոպա տեղափոխվելու, սկանդալների, նյույորքյան երազանքի, ծագման, արմատների, նախապապերի մասին: Իր ինքնակենսագրականում Ջորկաեֆը բացատրում է, թե որտեղ և ինչու է ստացել SNAKE մականունը: 

#5 փաթեթում երկու գիրք է, երկուսն էլ այս աշնանն են լույս տեսել: Արցախյան առաջին պատերազմի և սահմանամերձ գյուղի բնակիչների մասին գրքերը անկեղծ սիրո, հայրենսիրության, մարդկային պարզ երազանքերին ու ցանկությունների մասին են: «Կյանքի նյարդը» ռազմաճակատում հայտնված երկու երիտասարդի մասին է: Նրանք ծնողներից թաքուն մեկնում են Արցախ և մասնակցում Չլդրանի համար մղվող մարտերին: Արցախյան պատերազմը նկարագրված է ականատեսի աչքերով. ոչինչ չափազանցված չէ՝ ո՛չ վախը, ո՛չ համարձակությունը, ո՛չմահը, ո՛չ էլ պայքարը: Չլդրանի համար մղված մարտը բախտորոշ է եղել, քանի որ դարձել է պատերազմի ամբողջ ընթացքի բեկումնային պահերից մեկը: Ռուսաստանաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանի գործերում հաճախ կարող ենք տեսնել իր հայրենի Տավուշը: «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների մասին է. նրանց գլխին ինչ ասես չի գալիս՝  երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է  լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ցույց տալով իր իշխանությունը  կերպարների նկատմամբ: 

#6  «Հիմա մասամբ գիտեմ» և «Հրաժեշտ պատրանքներին» գրքերը կարող եք ձեռք բերել 6.800 դրամով՝ 9.600-ի փոխարեն: Վլադիմիր Պոզների գործը շաբաթներ շարունակ «The New York Times» թերթի բեսթսելլերների շարքում էր։Գիրքը պարզապես մի մարդու հուշագրություն չէ. Վլադիմիր Պոզները նկարագրում է 20-րդ դարի ամենակարևոր իրադարձությունները «բարիկադի տարբեր կողմերից» և կարողանում է հետաքրքրաշարժ ու բավականին սուր ձևով պատմել այդ մասին: Բացառիկ պատմությունների մասին է նաև «Հիմա մասամբ գիտեմ»-ը: Այս բացառիկ ինքնակենսագրականը ներկայացնում է ԱՄՆ-ում ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ պետական և ռազմական գործիչ ՓոլԻգնեշիուսի հուշերը։ Նա պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը, փրկվելով Աբդուլ Համիդի սպանդից, հաստատվել Անգլիայում, ապատեղափոխվել ԱՄՆ։ Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը: