Ինչպե՞ս են հանցագործները թաքնվում իրավապահներից. արտասովոր դեպքերի մանրամասները

April 5, 2019

Իսպանիայում հայտնի մաքսանենգ է ձերբակալվել: Նրան հաջողվել է  15 տարի թաքնվել արդարադատությունից: Դրա համար նա նոր  մատնահետքեր է պատվաստել իր համար, փոխել սանրվածքն ու մազերի գույնը և  երկար տարիներ ապրել կեղծ փաստաթղթերով:
Նրա չբռնվելու  պատճառը բացահայտվել է  միայն նրա ձերբակալությունից հետո: Պարզվել է, որ 15 տարվա ընթացքում փոխվել են հանցագործի  մատնահետքերը: Կտրված և այրված մատների ծայրերին պրոթեզներ են եղել: «Տրանսպլանավորված մաշկի միջոցով մատնահետքերը փոխվել են, սպիները՝ վերացել»,-Guardian-ին պարզաբանել է  իսպանական ոստիկանությունը: «Դա շատ բարդ ու պրոֆեսիոնալ գործընթաց է եղել,  որը մի քանի տարի է տևել»:
ԾԾՄԲԱՅԻՆ ԹԹՈՒ ԵՎ ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՆԱԿ
Մատնահետքեր  փոխելը  նոր գաղափար չէ: 1930-ականներին նման բան անում Մամաշի Բարկերի հանցախմբում: Նրանք բժիշկ էին վարձել, որը ծվատում էր հանցախմբի անդամների մատները: Պրոցեդուրան շատ ցավոտ էր և  ապարդյուն: Երբ վերքերը բուժվում էին,  մատնահետքերը  վերականգնվել էին:
Չնայած անհաջողություններին, հանցագործներն արտաքինը փոխելու մտքից չէին հրաժարվում:  2007-ին սպանության համար հետախուզվող 28-ամյա մի ճապոնացի, տեսնելով իր նկարը ոստիկանության բաժնում, նկատում է, որ դեմքի խալերն աչք են ծակում, տուն վերադառնալով  խոհանոցային դանակով նա հեռացնում է դրանք իր դեմքից: Մի քանի ամիս անց էլ մկրատով կտրում  է ստորին շրթունքի մի հատվածը: Առաջին անգամ նա ցավին չի դիմանում ու կանգ է առնում, բայց երկու օր հետո փակվում է  հասարակական զուգարանում և ավարտում սկսած գործը: Որպեսզի թաքցնի կասկածելի վերքերը, նա երկար բժշկական դիմակ է կրում:
Սակայն դրանով նա չի բավարարվում,   թելով կարում է քիթը, որպեսզի փոխի դրա ձևը, հետո 2 տարի գումար է  հավաքում՝ պլաստիկ վիրահատության համար:
Սակայն բժիշկները, ում նա դիմում է, նկատում են կասկածելի սպիերը և հայտնում են ոստիկանությանը:  2009-ին նրան ձերբակալում են և մահապատժի ենթարկում:
1997-ին մեքսիկացի հզոր նարկոբարոն Ամադո Ֆուենտեսը բժշկական սխալի հետևանքով մահացել է պլաստիկ վիրահատության ժամանակ: Նրա թիկնապահները սպանել են վիրաբույժներին և թաղել բետոնով լի տարրերի մեջ:
Այդ դեպքի պատճառով երկար ժամանակ  հարավամերիկյան հանցավոր աշխարհի ներկայացոցիչների աչքը վախեցել էր պլաստիկ վիրահատություններից:
ՏԻԿՆԻԿ, ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌՈՒՄԲ
Անհետանալու հնագույն միջոցներից մեկն էլ սեփական մահը կազմակերպելն է: Ըստ բրիտանացի պատմաբանների, այդ հնարքն օգտագործել են միջնադարյան կուսանոցներից մեկում՝ 7 դար առաջ:
Միանձնուհիներից մեկը մահացած է ձևացել, հետո իր փոխարեն տիկնիկ դրել դագաղի մեջ:  Մեր օրերում տիկնիկ հարկավոր չէ,  ստորագրություններով ու կնիքներով   փաստաթղթերն ավելի լավ են աշխատում: Ամերիկացի հարբեցող Փիթեր Ջենթրին այս կերպ 3 անգամ մահացել և հարություն է առել:
Բրիտանացի Ֆիլիպ Սեսարեգոն 2 անգամ է մահացել: 1991-ին նա մեկնեց Յուգոսլավիա՝ կռվելու և անհետացավ  մեքենայի պայթյունից հետո: Նրան 10 տարի մահացած էին համարում,, մինչև որ 2000 թ-ին նա հայտնվեց նոր անուն ազգանունով՝ Թոմ Քերյու: Ի տարբերություն Սեսարեգոյի, Քերյուն Անգլիայի  ավիադեսանտական  հատուկ ծառայության վետերան էր և ակտիվորեն պատմում էր թեժ կետերում իր արկածների մասին:  Նա պնդում էր, որ ծառայել է Աֆղանստանում, հետո գաղտնի ֆինանսավորել է Սերբիայի հետ հակամարտող բոսնիացի մուսուլմաններին:



Կարդացեք նաև.


  • Ռուսաստանում իրավապահները թիրախավորել են «օրենքով գողերի» բիզնեսները




  • 20 տարի Ալժիրը կառավարող նախագահը հրաժարական է տվել. նա 83 տարեկան է




  • 7 պատճառ, թե ինչու են «օրենքով գողերը» զրկվում «տիտղոսից»






2000-ին նա Աֆղանստանում իր անցակցարծ տարիների մասին գիրք է գրում, 2001-ի սեպտեմբերին 11-ի ահաբեկչությունից հետո նրա գիրքը բեսթսելլեր է դառնում և նրան, որպես փորձագետի, բազմաթիվ հեռուստահաղորդումների են հրավիրում: Նա չի մերժում և շատ իզուր: Նրա նախկին ծանոթները սկսում են ճանաչել, որոնք նրան մահացած էին համարում: Հետո նրա կենսագրությամբ սկսեցին հետաքրքրվել լրագրողները, և շատ արագ հասկացան, որ նա իրականության հետ ոչ մի կապ չունի, նրա գիրքն ու պատմություններն ընդամենը հորինվածք են:
Խայտառակված գրողն այս անգամ էլ  թաքնվեց Անտվերպենում, փոխեց անունը՝ Ֆիլիպ Սթիվենսոն: Նա չէր ուզում ուշադրություն գրավել, մի քանի ամիս ապրեց ավտոտնակում: 2009-ին ավտոտնակից մի կիսանեխած դի գտան: Մասնագետները պարզել էին, որ տղամարդը քնած ժամանակ թունավորվել է գազից: 6 ամիս ոչ ոք չի նկատել, որ նա մահացել է: Ոստիկանության վարկածով, դա եղել է Սեսարեգոյի դին, բայց հարազատները չեն բացառել, որ նեխած դին նրանը չէ, և գրողը կրկին փախել է:
ԿԱՂԱՄԲՈՎ  ԲԵՌՆԱՏԱՐԸ
Բրիտանացի թոշակառու Էնթնի Մակերլինը 2009-ին ապահովագրեց իր կյանքը 520 հազար ֆունտ ստերլինգով, մեկնեց Հոնդուրաս  և անհետացավ: Մեկ տարի հետո ապահովագրական ընկերությունը նրա կնոջ ստորագրությամբ նամակ ստացավ, որտեղ կցված էր նրա մահվան վկայականը և վկայի պատմությունը, որը տեսել էր, թե թոշակառուն ինչպես է ընկել կաղամբով լի բեռնատարի տակ: Ըստ վկայի, գյուղացիները նրա դին տեղափոխել են հարևան գյուղ և հուղարկավորել: Այժմ էլ նրա կինը ցանկացել էր ստանալ նրա փողերը:
Ապահովագրական ընկերությունում կասկածել են և դիմել ոստիկանություն: Փորձագետներն, ուսումնասիրելով փաստաթղթերը, մահվան վկայականի վրա հայտնաբերել են հենց Մակերլինի մատնահետքերը: Պարզվել է կնոջ ստորագրությունը կեղծ է, իսկ վկան ընդհանրապես գոյություն չի ունեցել:

msn.com




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում