Գողերի թագուհին. ո՞վ է քրեական Ռուսաստանի լեգենդը

March 29, 2019

Համաշխարհային  պատմությանը  շատ  տաղանդավոր կանայք են ծանոթ, ովքեր իրենց հետքն են թողել գիտության, արվեստի և քաղաքականության մեջ: Բացառություն չի եղել նաև քրեական աշխարհը:  Կանայք երբեք չեն եղել «գողերի գահին», բայց նրանցից մի քանիսի  տաղանդին ու բախտին  կարող էին նախանձել նույնիսկ  ամենահայտնի քրեական հեղինակությունները:  «Ոսկե ձեռք» Սոնկան, անկասկած,  բոլոր ժամանակների ամենահայտնի ռուս  կին հանցագործն է: Նրա կյանքն ընթացել է լեգենդներով, և երբեմն դժվար է հասկանալ, թե ո՞րն է իրականությունը, և ո՞րը՝ հորինվածքը:
Իր տաղանդի,  բնատուր արտիստիզմի և  գեղեցիկ կյանքի ձգտման շնորհիվ,   հրեական հասարակ  ընտանիքի   աղջիկը  կարողացել է  հասնել ցարական Ռուսաստանի հանցավոր բարձունքներին: Նա հմուտ խաբեբա էր, կարողություններ էր առևանգում՝  գործի դնելով  զանազան հնարքներ: Միևնույն ժամանակ, նա առանձնանում էր հազվագյուտ հմայքով, որի  շուրջը մշտապես սիրահարների բազմություն էր,  որոնցից մեկն էլ, ի վերջո, նրան հանձնեց   ոստիկանության  ձեռքը ...
ԴԺՎԱՐ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
«Գողերի աշխարհի» ապագա լեգենդը ծնվել է 1846 թ.-ին (այլ աղբյուրների համաձայն, 1851 թ.) Վարշավայի մոտ գտնվող Պովոնզկի գյուղում: Նա սերում էր հրեական Սոլոմոնիակ ընտանիքից: Հայրն ապահովում էր ընտանիքին, նա հմուտ վարսահարդար էր  և գողացված իրեր էր  վերավաճառում:  Նրանց ընտանիքի հետ անընդհատ  կասկածելի անձնավորություններ էին շփվում՝  հիմնականում օտարերկրացիներ: Այդ հյուրերի հետ հաղորդակցվելու շնորհիվ էլ փոքրիկ Շեյդլիան սովորեց խոսել  հինգ լեզվով, ինչն էլ հետագայում  նրան օգնեց հաջողությամբ  մարմնավորել արտասահմանյան կանանց և  արիստոկրատներին՝  իր խաբեությունների  համար:
Աղջիկը փոքր է լինում, երբ մահանում է  նրա մայրը, որից հետո հայրն ամուսնանում է, հետո ՝ մահանում: Շեյդլիան մնում է խորթ մոր խնամքին: Կինը Շեյդլիային և նրա քրոջը՝ Ֆեյգային  տեղափոխում է իր հայրենի երկիր Օդեսա և նրանց տալիս է ուսման: 12 տարեկանում Շեյդլիան թողնում է ուսումը, աշխատանքի անցնում կրկեսում, բայց այստեղ էլ մահանում է կերկեսի տիրուհին և նա մնում է անգործ: Որոշ աղբյուրների համաձայն աղջիկը հենց այս ժամանակահատվածում է փոխում իր անունը և  կնքվում Սոնիա:
Սոնկան  շատ գեղեցիկ չէր, բայց օժտված էր անսահման հմայքով, այդ պատճառով էլ երկրպագուների մեծ բանակ ուներ: Նրա  առաջին զոհը  օդեսացի վաճառական Իսահակ Ռոզենբանցն է եղել, աղջիկը փորձել է գողանալ նրա դրամապանակը, բայց տեղում բռնվել է, սական հմայքի շնորհիվ վաճառականը նրան ոստիկանությանը հանձնելու փոխարեն ամուսնության առաջարկ է արել: Այդ ամուսնությունից նա աղջիկ է ունեցել՝ Սուրա-Ռիվկան, բայց 1.5 տարի հետո նա բաժանվել է վաճառականից, լքելով  դստերն ու ամուսնուն, գողացել է ամուսնու փողերը և փախել:
Գողության առաջին անհաջող փորձից հետո Սոնկան չի կարցրել դրա հանդեպ հետաքրքրությունը և սկսել է դրանով զբաղվել գնացքների մեջ՝ սկզբում գայթակղելով, ապա թալանելով զոհերին:
1868-ին «Ոսկե ձեռք» նորից է  ամուսնանում, բայց դարձյալ ոչինչ չի ստացվում, և նա կրիկին թալանում է  ամուսնուն և փախնում:
ՎԵՀԱՆՁՆ ԳՈՂԸ
Մի անգամ Սոնկան թալանել է մի կնոջ, որը հազիվ էր հասցնում պահել իր երկու երեխաներին, բայց իմանալով, որ դա կնոջ միակ խնայողությունն է, Սոնկան թալանածի վրա գումար է ավելացնում , վերադարձնում գողոնը, հետն էլ մի գրություն թողնում, թե որտեղ կինը պահի իր փողերը, որպեսզի գողերն այն չգողանան:
Մի անգամ էլ, հայտնվելով հյուրանոցային մի համարում, սեղանի վրա գրություն է գտնում, որտեղ մի երիտասարդ գրած է լինում, որ պատրաստվում  է ինքնասպան լինել, քանի որ ծախսել է քրոջ բուժման համար նախատեսված 300 ռուբլին: Տեսնելով, որ քնած երիտասարդի կողքին ատրճանակ կա և ենթադրելով, որ նա պատրաստվում է դրանով  վերջ տալ կյանքին, Սոնկան 500 ռուբլի է թողնում ատրճանակի կողքին ու հեռանում: Սրանք եղել են այն եզակի դեպքերը,  երբ Սոնկան ազնվություն է դրսևորել:
Այս ամենին  զուգահեռ, կինն այնպիսի հանցագործություններ է կատարել, որոնցից հետո  իր զոհերը ինքնասպահ են եղել: Դրանք սակայն ոչ թե սովորական հանցագործություններ էին, այլ իսկական թատերական ներկայացումներ:
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
Ամենից շատ «Ոսկե ձեռք»  ոսկեղեն էր գողանում: Դրա համար նա հատուկ զգեստ էր կրում՝ ներսից կարված գրպաններով, որտեղ էլ թաքցնում էր գողացված ոսկեղենը:  Նա եղունգները մուգ գույնի էր ներկում, որպեսզի դրանց տակ էլ թաքցնի գողացված ադամանդները: Մյուս խորամանկության շնորհիվ  նա կոշիկի տակ սոսինձ էր քսում, և այդպես գողանում գետնին գցված զարդեղենը:
Նա միշտ մենակ է «աշխատել», երբեմն նրա հետ աշխատում էր իր փոքրիկ վարժեցված կապիկը, որը կուլ էր տալիս գողոնը:
Բարեհաջող աշխատանքից հետո նա միշտ պարգևատրում էր իրեն՝ մեկնելով Պատիգորսկ, Ղրիմ, Եվրոպա, Վիենաննա, Բուդապեշտ, Փարիզ և այլն: Նա ապրում էր օրով և գումար չէր խնայում, նա կարող էր ամբողջ ոսկեղենը գրավատանը դնել, բայց այդ ամբողջը մսխել մեկ օրում:
ԽԱԲԵԲԱՅԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1872 թ-ին իր առաջխաղացումների համար «Ոսկե ձեռքն» արժանացել է «Սրտի վալետների ակումբի» անդամ լինելու, որին անդամակցում էին միայն փորձառու խաբեբաները:  Որոշ աղբյուրների համաձայն նա ստեղծում է իր սեփկան ակումբը, որին անդամագրվում են նրա ներկա և նախկին սիրեկանները, հանցագործ աշխարհի ներկայացուցիչները: Նրանք բոլորն օգնում էին Սոնկային, շեղում էի զոհերի ուշադրությունը, որպեսզի սոնկան կարողանա հանգիստ գողություն անել:
1880 թ. «Ոսկե ձեռքի» հերթական սերեկանը,   20-ամյա խաբեբա Վոլֆ Բրոմբերգը, հայտնի նաև  Վլադիմիր Կոչուբչիկ Սոնկային  մատնում է նրան՝   Օդեսայում «շրջագայությունների» ժամանակ: Արդյունքում 34-ամյա Սոնկան  ձերբակալվում է, տեղափոխվում Մոսկվա և  ուղարկվում  նավահանգիստ:
ԱՆՀԱՆԳԻՍՏ ԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ
Դատարանում, որպես վկա, շատերը հանդես են գալիս Սոնկայի դեմ  ցուցմունքներով:  Սովորության համաձայն նա   իրական շոու է կազմակերպում, որտեղ փորձում է ապացուցել իր անմեղությունը, սակայն չի ստացվում ջրից չոր դուրս գալ:
Դատապարտվելով, խաբեբան պատիժը ստանում է  Լուժկի գյուղում: Բանտապահները, տեսնելով 153 սանտիմետր հասակով  փխրուն կնոջը, չէին էլ պատկերացնի, թե նա  ինչի կարող է ընդունակ լինել:
Մի քանի ամսից նա փախնում է կալանավայրից, նրան հաջողվում է 4 տարի թաքնվել, հետո նորից ընկնում է ոստիկանության ձեռքը, բայց անգամ նրան խիստ պատժի են արժանացնում՝ 3 տարվա ծանրագույն պատժի և մտրակի 50 հարվածների: Բայց դա էլ նրան կին-գողին չի  ընկճում: բանտապահներից մեկի հետ նա սիրավեպ է ունենում, որն օգնում է Սոնկային փախնել բանտից:Բանտապահին աշխատանքից ազատում են, իսկ Սոնկային 4 ամիս անց նորից բռնում:



Կարդացեք նաև.



ՉԿՈՏՐՎՈՂԸ
Ռուսաստանի ծայրամասերում գտնվելով էլ նա չէր հանձնվում: Նրան 3 անգամ փորձել է փախնել. Բայց միևնույնն է, չի հաջողվել, մտրակի հարվածներից հետո նրան հատուկ խուց են տեղափոխում, որտեղ անցկացնում է 2 տարի: 19-րդ դարի 90-ականներին կենդանի լեգենդին տեսնելու է գնացել նաև գորղ Անտոն Չեխովը: Տեսնելով տանջված և ծերացած Սոնկային, նա կասկածում է, թե արդյոք կինը Սոնկա՞ն է: Նույն տպավորությունն էլ ստացել է գրող Վլաս Դորոշևիչը, երբ տեսել է Սոնկային: Գրողը նրան ճանաչել է միայն աչքերից:
ՎԵՐՋԻՆ ՓԱԽՈՒՍՏԸ
1899-ին Սոֆիան  ընդունել է Ուղղափառություն,  մկրտվել է Մարիամ անունով: Պատիժը կրելուց հետո նա մնացել է Սախալինում՝ որպես կամավոր: Իր կյանքի վերջին տարիներին նա կվաս էր վաճառում, բայց բոլորը վստահ էին, որ օղի էլ կգտնվի նրա մոտ:  Նրա վերջին սերը Նիկոլայ  Բոգդանովն  էր, որը հայտնի էր  դաժանությամբ և հաճախ էր ծեծում  «Ոսկե ձեռքին»:
Այդ կապը խզելու համար Սոնկան դիմում է իր կյանքի վերջին փախուստին, բայց առողջությունը թույլ չի տալիս կնոջը  Սախալինից հեռու փախնել: Այդ ընթացքում նա հիվանդանում և մահանում է:
Հայտնի է, որ մինչև այսօր էլ  խաբեբաները, գողերը  և հասարակ խուլիգաններն  այցելում են Սոնկայի   գերեզման: Նրա գերեզմանի հուշաքարի վրա,  որը լեգենդի համաձայն, պատվիրել են հանցավոր աշխարհի նրա ընկերները՝ Միլանում, այցելուները գրում են իրենց ցանկությունները, և հույս ունեն, որ դրանք կիրականանան: Ահա դրանցից մի քանիսը՝ «Սոնկա, օգնի՛ր հմուտ գող դառնալ», «Հողը վրադ թեթև լինի, բելառուս ախպերներից», «Սոնյա, սովորեցրո՛ւ լինել խիզախ և հաջողակ», «Սոնյա, օգնի՛ր գոյատևել այս աշխարհում»:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում