Ինչպե՞ս չդառնալ արքայադուստր. Դիսնեյի մուլտֆիլմերի վնասակար ազդեցությունը

April 2, 2017

«Գեղեցկուհին և հրեշը»


Գլխավոր պարգևը. Փառահեղ հարսանիք և կյանք գեղեցիկ դղյակում



Չնայած 2017 թվականն է, որոշ մարդիկ մինչև հիմա վստահ են, որ յուրաքանչյուր կին ծանոթության առաջին իսկ օրից իր հարսանեկան արարողությունը պատկերացնում է շքեղ դղյակում և որոշում է ապագա երեխաների անունները: Սա Դիսնեյի մուլտֆիլմերի հիմնական սցենարներից է: Դու կարող ես կարդալ շատ գրքեր և ունենալ զարգացած աշխարհայացք, բայց իրականում դու անընդհատ երազում ես միայն անձնագրում դրոշմակնիքի և ընտանեկան կյանքի մասին, ցանկալի է բազմահարկ շենքում: Ոչ մի խոսք այն մասին, որ հնարավոր է, կնոջն անեհատքրքիր կլինի հարաբերությունները կամ նա կցանկանար սովորել որևէ բուհում: Փոխարենը՝ ամուսնության ամրությունը չափվում է բնակտարածության չափով:

Բռնացողին կարելի՛ է և պե՛տք է տեսնել



Վերադառնալով «Գեղեցկուհին և Հրեշը» մուլտին, հիմա մենք հասկանում ենք, որ հրեշը տիպիկ բռնակալ է: Նա հաճախակի վիրավորում էր Բելին, նրան միայնակ փակում էր սենյակում, «դաստիարակում էր նրան», ասես իր աղջիկն է, այլ ոչ թե ձևավորված անհատ: Չխոսելով արդեն այն մասին, որ նա փաստացի ստրկուհի էր դղյակում: Անգամ հնարավոր է՝ հերոսուհին դարձել է ստոկհոլմյան սինդրոմի զոհ (Ստոկհոլմի համախտանիշը հոգեբանական երևույթ է, որն արատահայտվում է նրանով, որ զոհը սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ):
Այո, հերոսուհին հնարավորություն ուներ փախչելու, բայց, գտնվելով տիպի բռնատիրական հարաբերությունների մեջ, Բելը ցանկացած մեղք իր վրա էր վերցնում՝ ոչնչի չնայելով: Հեքիաթի վերջում, իհարկե, մեզ ցույց են տալիս հեփի էնդ, բայց բնավորությունը կարո՞ղ է փոխվել միայն կախարդական արտաքին կերպարանափոխումից: Հազիվ թե:

Ամուսնացիր առաջին պատահածի հետ



Դիսնեյի բոլոր պատմությունները հանգուցալուծվում են հարսանիքով: Քչերն են մտածում, որ ոչ բոլոր արքայադոււստրերն են լավ ծանոթ իրենց ապագա ամուսիններին: Մոխրոտիկը արքայազնի հետ ընդամենը մեկ գիշեր է անցկացրել, նախքան արքայազնը  վերջապես նրան կգտներ ապակե կոշիկի միջոցով: Հաջորդ տեսարանում նրանք արդեն ամուսնանում են:
Իսկ եթե հանկարծ նրանց երաժշտական ճաշակները չե՞ն համընկնում: Կամ նրանց նպատակաները լրջորեն տարբերվու՞մ են: Օրինակ, արքայազնը սիրում է որսորդություն, ապա ինչպե՞ս Մոխրոտիկը կենդանի ընկերներ ունի։ Հազիվ թե դրա մասին կարելի է իմանալ ընդամենը մեկ գիշերում, բացի այդ ամուր հարաբերությունները թռուցիկ կախարդանք չեն, այլ զուգընկերներից մեծ կամք ու եռանդ է պահանջվում։ Չխոսելով նաև այն մասին, որ միակ հասարակական վերելակը՝ Դիսնեյի աշխարհում ապրող կանանց համար ամուսնությունն է։ 

Չափը նշանակություն ունի



Վերադառնալով ապակե կոշիկին։ Հիշում եք,  սկզբում այն փորձում էին հագցնել Մոխրոտիկի խորթ քույրերին։ Եվ ինչպիսի զզվանքով էր շրջապատը նայում նրանց ոտքերի «սարսափելի» երկար մատներին: Եվ միայն Մոխրոտիկը «կատարյալ» ոտքով հագավ այն։ Այո, իհարկե, նրա քույրերը գարշելի բնավորություն ունեին, բայց ոտքի չափը որևէ կապ չունի դրա հետ։ Կարո՞ղ եք հիշել գոնե մեկ Դիսնեյի արքայադստեր, որը որևէ ընդհանրություն չունի Բարբի տիկնիկների հետ, չունի գեղեցիկ իրան։ Ահա և չենք կարող։

Եթե լավ տեսք չունես՝ քեզ չեն նկատի



Հաշվի առնելով, թե ինչպիսի բարդ կյանք են ունեցել գրեթե բոլոր արքայադստրերը նախքան հեքիաթի ավարտը, զարմանալի է, ինչպես է նրանց հաջողվել միշտ պահպանել դեմքի հարթ մաշկը և միշտ լինել իդեալական դիմահարդարված։ Նույնիսկ Ջրահարսը ծովի փրփուրներից դուրս էր գալիս փարթամ մազերով և թարթիչներով, որին նախանձում է Քայլի Ջեները։ Կնկատե՞ր նրան մոտակայքով անցնող արքայազնը, եթե նա առանց դիմահարդարման լիներ։ Իհարկե ոչ, սովորեցնում են մեզ հեքիաթները։ Իհարկե այո,  ցույց է տալիս փորձը։ Գլխավորը, որ Ջրահարսի զոհաբերությունը հանուն տղամարդու առաջնային է համարվում ի՞նչ տարբերություն՝ ինչ կլինի քեզ հետ, միայն թե անծանոթը բավարարված լինի։

Այնքան ռոմանտիկ է, երբ քնած ժամանակ քեզ համբուրում է անծանոթը



Ընդհանրապես՝ ոչ։ Սա բռնություն է («Քնած գեղեցկուհու» օրիգինալ տարբերակում բառացիորեն թագավորը բռնաբարել է քնած աղջկան)։ Պատկերացրեք, որ դուք պառկած եք լողափին, և այդ պահին կռանում է անծանոթն ու համբուրում ձեր շուրթերը ի՞նչ ռոմանտիկայի մասին է խոսքը։ Սա առանց ձեր համաձայնության ձեր անձնական տարածք մտնելու քայլ է (այդ մասին մենք արդեն գրել ենք)։ Սակայն Դիսնեյի աշխարհում չար կախարդին հաղթելու համար երախտագիտության զգացումն այնքան խորն է, որ Սպիտակաձյունիկը թույլ է տալիս անծանոթ տղամարդուն իրեն ձեռքերի մեջ առնել և տանել անհասկանելի է՝ ուր, միայն նրա համար, որ տղամարդը գեղեցիկ տեսք ունի։ Նրա բախտից տղամարդը արքայազն է լինում։ Բայց իրական կյանքում նման տիպի պատմությունները լավ ավարտ չեն ունենում։

Բոլոր տղամարդիկ պետք է արքայազն լինեն



Չպետք է։ Այնպես էլ կանայք չպետք է արքայադուստր լինեն։ Մարդիկ ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտավոր չեն առաջին հերթին պետք է ինքներդ ձեզ հավանեք։ Անկախ սեռից հեքիաթները կործանարար կերպով են ազդել մեզ վրա «Ո՞վ ինձ ուշադրություն կդարձնի։ Ես բնակարան չունեմ, գեղեցիկ արտաքինով չեմ» տղամարդկանց այսպիսի անվստահությունը խաթարում է նրանց կայունությունը և վախենում են հարաբերություններ կառուցելուց, չէ՞ որ բոլոր կանանց պետք է թանկարժեք նվերներ տալ, միասին հանգստանալ շքեղ հյուրանոցներում և այցելել թանկ ռեստորաններ։ Այո, իհարկե, միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր չեն համապատասխանի միմյանց տարբեր սպասումներ ունենալու պատճառով։ Բայց սա չի նշանակում, որ մարդուն միշտ գնահատում են բացառապես նրա նյութական հարստությամբ և արտաքին տեսքով։ Ավելի շուտ այդպիսի օրինակների ապացույցներ հեշտությամբ կգտնենք ձեր ընկերների և ծանոթների շրջանում։

Եթե դու ուժեղ, անկախ կին ես, ուրեմն դու չարագործ ես



Դիսնեյի մուլտֆիլմերում բացասական կերպարներն պարտադիր առանց ամուսնու և ընկերոջ են, երբեմն հանդիպում են իրենց աղջիկների հետ։ Մալեֆիսենտան, Կրուելան, Դե Վիլը, Ուրսուլան բոլոր նրանք, համաձայն Դիսնեյի փիլիսոփայության, դատապարտված են միայնության։
Մենք չենք ժխտի նրանց բնավորության մութ կողմերը, բայց ինչպիսի սուր միտք ուներ Մալեֆիսենտան, ինչպիսի բիզնես հաջողությունների էր հասնում Կրուելան և ինչպես է Ուրսուլան իր մեկ հայտնությամբ բացահայտում  արտաքինի վերաբրերյալ երկու ստանդարտները։ Ի՞նչ դաս պետք է սրանից քաղեն փոքրիկ աղջիկները։ «Դանդաղ քայլով դեպի կայուն հաղթանակ»։ Արդուկել հագուստը, պատրաստել ճաշ և կամուսնանաս։ Ցանկանու՞մ եք լինել ուժեղ և անկախ։ Տեսեք չարագործներին։ Հա՞րկ է նշել, որ իրական կյանքում նրանք ավելի հաջողակ մասնագետներ կլինեին։

Աղբյուրը