[InterPress] Թրամփը ճնշում է գործադրում Գերմանիայի վրա՝ ռուսական գազ ներկրելու համար

January 10, 2019

Աջակցությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կոալիցիայում խոշորագույն ռուսական գազամուղի կառուցման հարցում նվազում է Կրեմլի ռազմատենչ վարքագծի աճի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո:
Գերմանացի պաշտոնյաների շրջանում աճում  է թերահավատությունը «Հյուսիսային հոսք 2» 11 մլրդ դոլար արժողությամբ խողովակաշարի հանդեպ, որը կկրկնապատկի Բալթյան ծովի ընդերքում գտնվող բնական գազի մատակարարումը Գերմանիային։ Այդ պաշտոնյաները նախկինում պաշտպանում էին գազատարի ծրագիրը Թրամփի եւ Եվրամիության որոշ դաշնակիցների քննադատությունից: Նման փոփոխությունը կարող է ճնշում գործադրել Մերկելի կառավարության վրա, որպեսզի այն հետ կանգնի վիճահարույց խողովակաշարի գաղափարից կամ հետաձգի այն:
Սոցիալ-դեմոկրատ ​​պատգամավոր Նիլս Շմիդտը, որի կուսակցությունը եղել է ծրագրի հուսալի կողմնակիցը, ասել է, թե Բեռլինում շատ որոշումներ կայացնողներ չէին գիտակցում «Հյուսիսային հոսքի» աշխարհաքաղաքական նշանակության գործոնը: Դա կնվազեցնի Ուկրաինայի տարածքով գազի ծավալը, քանի որ Ռուսաստանը փորձում է հարվածել իր հարեւան երկրի տնտեսությանը `զրկելով շահավետ տրանզիտային վճարներից:



Կարդացեք նաև.



«Գազպրոմ» ՓԲԸ-ն կառուցում է 1200 կիլոմետրանոց գազամուղը գերմանական մատակարարումները ուժեղացնելու համար, քանի որ նորվեգական, հոլանդական եւ ներքին աղբյուրները նվազել են: Գազամուղի կառուցման վերաբերյալ մի շարք երկրներ նշում են, որ այն խթանում է Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրներից եւ շրջանցում առանցքային գործընկերներին, ինչպիսին է Ուկրաինան: Թրամփը որակել է նախագիծը, որպես Գերմանիային Ռուսաստանի «գերին» դարձնելու միջոց:
Ազովի միջադեպը մտահոգություններ է առաջացրել, որ Մերկելի դիվանագիտությունը կարող է խթանել հակամարտությունը Ուկրաինայի արեւելքում, նշել է Մերկելի քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Ժորժեն Հարդտը, ով հաճախ խոսում է արտաքին քաղաքականության մասին:


Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում